
«Վիվառո Գրուպ» բուքմեյքերական ընկերությունում ռումբ չի հայտնաբերվել

Հունվարի 27-ին, ժամը 21:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 1 հասցեում գտնվող «Վիվառո Գրուպ» բուքմեյքերական ընկերությունում ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:
Փրկարարները սահմանազատել են տարածքը (մինչ ժամը 22:21-ը):
Ոստիկանության կինոլոգիական խումբը իրականացրել է տեղազննում, ինչի արդյունքում ռումբ չի հայտնաբերվել: