Բաժիններ՝

Մեքսիկայում կրկնակի թանկանում է մուտքը աշխարհի նոր հրաշալիքներից մեկը

Չիչեն Իցա հնադարյան քաղաք այցելության արժեքը, որը Մեքսիկայում մեծ ժողովրդականություն վայելող էքսկուրսիոն օբյեկտ է, 2019 թվականի փետրվարից կրկնակի կաճի: Այդ մասին հայտնել Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան:

Յուկատանի նահանգի իշխանությունները որոշել են կրկնապատկել հնադարյան համալիր մուտքի վճարը. 242 պեսոյի փոխարեն զբոսաշրջիկներն ստիպված կլինեն վճարել 480 պեսո:

Մեքսիկայում մայաների այդ քաղաքը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտը, ժողովրդականությամբ երկրորդն է հնադարյան տեսարժան վայրերի թվում. տարեկան այն այցելում է մեկ միլիոն մարդ: Այդտեղ գտնվող էլ Կաստիլիո (Կուկուլկան) բուրգը ճանաչվել է աշխարհի նոր յոթ հրաշալիքներից մեկը:

Մուտքի տոմսի արժեքի բարձրացումն անակնկալ էր տեղական շուկայի մասնակիցների համար եւ վրդովել է Մեքսիկայի տուրիստական գործակալությունների ասոցիացիային (AMAV): Տեղական զբոսաշրջության ֆիրմաները նույնիսկ որոշել են բոյկոտել Չիչեն Իցայի տոմսերի վաճառքը, եթե Յուկատանի իշխանությունները վեց ամսով չհետաձգեն մուտքի վճարի բարձրացման ժամկետը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031