
Դրոշմապիտակների վերաբերյալ պահանջները փոխվել են. մրցույթը կայացել է, հաղթող մատակարարը հայտնի է

Դրոշմապիտակների վերաբերյալ պահանջները փոխվել են, դրանք դարձել են ավելի նուրբ և փակցնող սոսինձն էլ պետք է ավելի ամուր ու բարակ լինի: Այս մասին այսօր կառավարության նիստում տեղեկացրեց ՊԵԿ նխագահ Դավիթ Անանյանը:
«Երկու օր առաջ մրցույթը կայացել է և հաղթող է ճանաչվել, մատակարարի հետ հաջորդ շաբաթ պետք է հանդիպենք»,- ասաց նա՝ նշելով, որ քննարկման ժամանակ ամենաօպտիմալ լուծումը կընտրեն:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն արձանագրեց, որ այդ դրոշմապիտակներն այլևս անվտանգ կլինեն, և եթե երեխան այն պոկի ու կուլ տա, վտանգ չի ներկայացնի:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ևս կարևորեց անվատնգությունը:
Ըստ նրա՝ ահազանգերը շատ շատ էին, դրանք հանում էին երեխաների կոկորդից, շնչուղիներից. «Եթե շատ են խորանում հարցի մեջ, այն կարծես լուրջ չի, բայց կյանքի որակի առումով շատ էլ լուրջ է»: