Շվեդիայի խորհրդարանը չի ուշացնի Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը։
Լագարդի կարծիքով՝ իրավիճակի նույնիսկ ամենաբարենպաստ լուծումը կհարվածի բրիտանական տնտեսությանը:
Վրաստանում Հայաստանի դեսպանությունից 168.am-ին հայտնեցին, որ հինգշաբթի Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսի հետ միասին ապրանք տեղափոխող հայ առևտրականները մաքսատանը վրացական կողմի հետ կքննարկեն ստեղծված իրավիճակը, կհստակեցնեն, թե հետագայում այդ մարդիկ ինչպե՞ս են շարունակելու աշխատել:
Գերմանացիների 73 տոկոսը պաշտպանում է «Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցումը:
Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույցներ է տվել միջազգային առաջատար մի շարք լրատվամիջոցների:
Դավոսի համաշարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ԱՊՀ գագաթնաժողովներին Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումներն օգտակար էին կողմերի դիրքորոշումների որոշման ու Ղարաբաղի հարցով բանակցությունների ակտիվացման տեսանկյունից:
Երգիչ Վահագ Ռաշը երկրպագուներին է ներկայացրել «Բաց թող ինձ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Տեսահոլովակի ռեժիսորը Սերժ Գաբյանն է, երգի երաժշտության հեղինակը Վահագ Ռաշն է, բառերն էլ հեղինակել է Տաթև Ոսկանյանը:
Գրող, բանաստեղծուհի, հասարակական գործիչ Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակի նրան նվիրված միջոցառումների շրջանակում «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեծանուն գրողի նամականիշը:
Այս նախադրյալները վերահամոզում են, որ սիրիական հանգուցալուծման վերջնական պայմանավորվածությունները ձգձգվելու իրականության առաջ են կանգնել: Մինչ այդ, Բեյրութը կարող է ֆինանսական հատկացումներ ստանալ, Դոհան ապամեկուսացման առումով քայլեր արձանագրել, Անկարան առավել գրանցել Թել Ավիվի հաշվին եւ Թել Ավիվը՝ իրանյան հենակետերին հարվածելով սպառնալ տարածաշրջանը ապակայունացնելով։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում՝ Երևանում գործող սուպերմարկետում զենքի գործադրմամբ ավազակային հարձակման դեպքի առթիվ քննվող քրեական գործով իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կձևավորվեն մինչեւ 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունները:
ՀՀ ոստիկանության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է Սուրենավանում հունվարի 22-ին հրազենով երեք անձի վիրավորած անձանց ինքնությունը։
Նախօրեին Հանրային հեռուստաընկերությունը ռեպորտաժ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ՝ այն ներկայացնելով որպես «տարածքային հակամարտություն»։
Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում հանդիպել է շվեյցարացի գործարարների հետ, և հանդիպման ընթացքում գործարարների մոտ հպարտացել է 2017 թվականին Հայաստանի արձանագրած բարձր տնտեսական ցուցանիշներով: \
Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը հունվարի 17-ին հանդիպել է Քուվեյթի Պետության սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Սաադ Իբրահիմ Սաադ Ալ Խառազի (Saad Ebrahim Saad Al Kharaz) հետ:
Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը հունվարի 22-ին հանդիպել է Աշխաբադի խյակիմ (քաղաքապետ) Շահմուհամմեդ Դուրդիլիևի հետ (Şamuhammet Durdylyýew):
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը վստահ է, որ «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին կհեռացվի իր պաշտոնից մոտակա 1.5 տարվա ընթացքում: ԱՊԼ-ի վերջին տուրում «կապույտներն» արտագնա խաղում պարտվեցին «Արսենալին» (0:2). դա արդեն Սարիի թիմի 5-րդ պարտությունն էր վերջին 12 խաղերում:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ անտառային ֆոնդի հողերից ավելի քան 50 հեկտար հողատարածքի սեփականաշնորհման ընթացքում պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ։
Ուկրաինական «Բատկիվշչինա» կուսակցությունը հունվարի 22-ին տեղի ունեցած համագումարում իր առաջնորդին՝ Գերագույն ռադայի պատգամավոր Յուլյա Տիմոշենկոյին, առաջադրել է երկրի նախագահի պաշտոնի թեկնածու:
Ռոտերդամի միջազգային 48-րդ կինոփառատոնի առանցքային ծրագրերից մեկը՝ «Կինոյի տաճարը», նվիրվելու է հայազգի աշխարհահռչակ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպել է Apple ընկերության ղեկավար Թիմ Քուկին:
Ռումինիան ԵՄ-ում իր նախագահության շրջանակում կցանկանար քաղաքական հռչակագիր ընդունել «Արեւելյան գործընկերության» հեռանկարների վերաբերյալ եւ որոշել զարգացման կոնկրետ նախագծերը:
Շվեյցարիայի Դավոս քաղաքում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս օրերին բազմաբնույթ հանդիպումներ է ունենում: Նա որպես բանախոս՝ հանդես է գալու «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» խորագիրը կրող թեմատիկ քննարկմանը։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանի իշխանությունները պայմանավորվել են «Գազպրոմ Արմենիա»-ի հետ գազի ներքին սակագները պահպանելու հարցում:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հետևելով վերջին երկու օրերի ամենահաճախ քննարկվող թեմաներին, ուզում եմ անել մի քանի դիտարկում։ Զարմանալիորեն ամենաքննարկվածը դա մարզպետերի, այսպես կոչված, «շռայլ» պարգևավճարներն էին։ Եվ այս համատեքստում մեզ որոշները համեմատում են նախկինների հետ, թե իբր տեսեք, սրանք նրանցից առանձնապես չեն էլ տարբերվում։
ՀՀ միգրացիոն ծառայությունը հաստատեց Նիդեռլանդներից 8, 5, 3 տարեկան երեխաներ ունեցող Գրիգորյանների ընտանիքի արտաքսվելու մասին տեղեկությունը:
«Մարդու իրավունքները շատ կարևոր են այն առումով, որ ամեն անգամ խոսքը գնում է կոնկրետ մարդու, կոնկրետ իրավիճակի, կոնկրետ դեպքի մասին։ Ի՞նչ վիճակագրական հղումներ են անում, ես դա չեմ հասկանում»։
Հայաստանի ռուսական ռազմակայանում մարտական պատրաստության պլանային վարժանքներ են սկսվել:
Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակման հետևանքով վերջին 6 ամասվա ընթացքում Լիդիանն ու կապալառու ընկերություններն աշխատանքից ազատել են ավելի քանի 1300 աշխատակցի: Աշխատակիցներից մոտ 460-ը շրջակա համայնքներից էին:
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: