ՀՀ դեսպանը և Աշխաբադի քաղաքապետը կարևորել են Երևանի հետ ուղղակի կապերի հաստատումը

Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը հունվարի 22-ին հանդիպել է Աշխաբադի խյակիմ (քաղաքապետ) Շահմուհամմեդ Դուրդիլիևի հետ (Şamuhammet Durdylyýew):

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման սկզբում փոխադարձ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ փոխանակելուց հետո զրուցակիցներն անդրադարձել են ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Թուրքմենստան-Հայաստան միջկառավարական համատեղ հանձնաժողովի՝ Աշխաբադում կայանալիք 9-րդ նիստի անցկացմանը:

Քաղաքապետ Դուրդիլիևը ներկայացրել է Աշխաբադում իրականացվող քաղաքաշինական մեծ ծրագրերը՝ բնակարանաշինության, կառուցապատման, կանաչապատման և այլ ոլորտներում:

ՀՀ դեսպանը և քաղաքապետը կարևորել են Աշխաբադի և Երևանի միջև ուղղակի կապերի հաստատումը, իսկ առևտրատնտեսական, մշակութային և գիտակրթական բնագավառներում՝ երկկողմ համագործակցության ակտիվացման և խորացման անհրաժեշտությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031