А король- то голый…
Փաշինյանի ճոխ խոստումներն այդպես էլ կյանքի չեն կոչվում։Այստեղ նույնիսկ նրա «կախարդական փայտիկն» անզոր գտնվեց։Եվ այս ամենն առավել քան ակնառու է արտաքին քաղաքական ոլորտում։
«Եթե ինչ-որ մեկը ինչ-որ մեկին տեսանկարահանում կամ ձայնագրում է, դա ապօրինի է: Այսինքն՝ եթե մեր վերաբերյալ մեկը նման հայտարարություն անի, ես պաշտոնապես հաղորդում կտամ ԱԱԾ-ին, ոստկանությանը և գլխավոր դատախազին, որ մեր վերաբերյալլ ինչ-որ մեկը ապօրինի տեղեկություն է հավաքում»:
Արաբական Միացյալ Էմիրություններ պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է Աբու Դաբիի Լուվր թանգարան, որը գործում է 2017 թվականից:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել և կանխվել է կոռուպցիոն բնույթի հանցագործություն, որում ներգրավված է եղել նաև ՀՀ ոստիկանության մարզային վարչության աշխատակից:
ՀՀ կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը դեռևս քննարկվում է, ավարտից հետո այն կներկայացվի խորհրդարան: Ինչպես այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, այդ նախագիծը կառավարության որոշման տիրույթում է:
Հայաստանի կառավարությունը սահմանեց զենք կրելու իրավունք ունեցող դատական կարգադրիչների պաշտոնների անվանացանկը, հատկացվող զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը, նաև դատական կարգադրիչներին հատկացվող հատուկ միջոցների ցանկը:
Կառավարությունը փոփոխություն կատարեց «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» որոշման մեջ, որով 2019 թվականի հունվարից կենսաթոշակի, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերի բարձրացման պատճառով մարդիկ չեն զրկվի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունքից:
Մամուլում այսօր տարածվել է տեղեկութուն, թե իբր ԱԺ աշխատակազմը բենզինի և բյուջեի խնայողություններն իրականացրել է հեղափոխության արդյունքում, թե իբր Աշխատակազմը միջոցները չի կարողացել «տակով անել»:
Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը Շարժայում այցելել է Autism Trust Foundation հիմնադրամ և հանդիպել հիմնադրամի ղեկավար Ֆահեդ Աբդուլրահման ալ-Շայքի հետ։
Թբիլիսիի Դիղոմի թաղամասի բնակելի շենքերից մեկում հունվարի 16-ին գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի արդյունքում գրանցված զոհերի և տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։
Կառավարության որոշմամբ Շիրակի և Տավուշի մարզպետներն ազատվեցին պաշտոններից: Կառավարությունը հաստատեց Կարեն Սարուխանյանին՝ Շիրակի և Վահե Ղալումյանին՝ Տավուշի մարզպետի պաշտոններից ազատելու մասին որոշման նախագծերը:
Մինչ կառավարության կառուցվածքի մասին նոր օրենքի ընդունումը՝ առաջիկայում կնշանակվի կառավարության միայն 2/3-րդ, իսկ 1/3-րդ-ը չի նշանակվի: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիից ուղևորվել է Շարժա, որտեղ հանդիպում կունենա Շարժայի կառավարիչ Շեյխ Սուլթան բին Մոհամմադ Ալ Քասիմիի հետ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, Սևանի, Հրազդանի, Նոյեմբերյանի, Իջևանի, Ճամբարակի, Տաշիրի, Աշոցքի, Ախուրյանի, Արթիկի, Ստեփանավանի, Լոռիի, Սպիտակի, Արագածի, Ապարանի, Թալինի, Մարալիկի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Տիկին Նունե Սարգսյանն այցելել է նաև Շարժայի ժառանգության ինստիտուտ (Sharjah Institute for Heritage) և հանդիպել ինստիտուտի տնօրեն Աբդուլազիզ ալ-Մուսալլամի հետ։
«Առաջարկում եմ զերծ մնալ լրագրողների վստահությունը չարաշահելուց և կեղծ տեղեկություններ տարածելուց»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը՝ մեկնաբանելով մամուլում հրապարակված լուրը, թե ԱԺ-ում 2018թ.-ին արված տնտեսումներն ինչ-որ կերպ կապված են այդ միջոցները շռայլելու անհնարինության հետ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հայտարարել է, որ 2019 թվականին կազմակերպության աշխատանքի հիմնական ուղղությունները կլինեն կլիմայական փոփոխությունները, Եմենի, Լիբիայի, Սիրիայի եւ Աֆղանստանի ճգնաժամերը։
Հունվարի 17-ին, ժամը 01.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնություն են ստացել Շիրակամուտ գյուղի բնակիչներ, 2014 թ. ծնված Գայանե Պ.-ն, 2012 թ. ծնված Գոհար Պ.-ն և 2014 թ. ծնված Վարուժան Պ.-ն։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը և մարզչական շտաբի անդամները հանդիպել են Իսպանիայի ազգային ընտրանու և Մադրիդի «Ռեալ»-ի նախկին լեգենդար ֆուտբոլիստ Ռաուլի հետ:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների կողմից ստացված տեղեկություններն իրացնելիս, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, հունվարի 14-ին, ժամը 21.20-ին, Եղեգնաձորի և Սպիտակի բաժինների ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Սպիտակ քաղաքում հայտնաբերվել և Եղեգնաձորի բաժին է տեղափոխվել 1987 թ. ծնված Վահե Մելոյանը, որը ձերբակալվել է:
Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հունվարի 16-ին հանդիպել է Լիբանանի մշակույթի նախարար Ղաթաս Խուրիի (Ghattas Khoury) հետ:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում աշխատանքային այցով գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այցելել է Լոս Անջելեսի հայկական դպրոցներ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ պաշտոնական այցով Միացյալ Արաբական Էմիրություններում գտնվող տիկին Նունե Սարգսյանն Աբդու Դաբիում հանդիպել է ԱՄԷ պետնախարար Ռիմ ալ Հաշիմի հետ։
Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը չի դնելու թեկնածությունը կուսակցության Բյուրոյի նոր կազմի ընտրությունների ժամանակ:
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչությունը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Թրամփը հեռախոսազրույց ունենալով Էրդողանի հետ՝ սպառնալից կերպով մատնանշել էր, որ կսնանկացնի Թուրքիան, եթե վերջինս հարձակվի քրդերի վրա։ Հայկական մամուլը դրան շատ քիչ անդրադարձավ այն պատճառով, որ պարզապես Հայաստանում գոյություն չունի խորն ըմբռնումը այն ամենի վերաբերյալ, ինչը կոչվում է քրդական հարց։
Երևանի ՖԻՄԱ բասկետբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանն իր թիմին մրցունակ է համարում, սակայն ունի միայն տեղացի ոչ բարձրահասակ բասկետբոլիստներ:
Կառավարության նիստը՝ ուղիղ
Հունվարի 17-ին, ժամը 01:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 81 շենքի բնակարաններից մեկի բնակիչը սպառնում է ինքնասպանություն գործել, եթե հոգեբան չմոտենա իր հասցեով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի միջեւ նոր գագաթնաժողովի անցկացման ժամկետն ու վայրը հայտարարել հունվարի 18-ին՝ Սպիտակ տանը Փհենյանի հանձնակատարի սպասվող հանդիպման արդյունքներով: