
«Մեր մասին որևէ մեկը որևէ ձայնագրություն չի կարող ունենալ». Էդմոն Մարուքյանը՝ Գագիկ Ծառուկյանի հայտարարության մասին

«Բայց մե՞զ ա ասել նման բան: Իրեն հարցրեք, եթե մեզ է ասել… Մեր մասին ով որ դոկումենտալ ձայնագրություններ ունի ու չի հրապարակում, կարծում եմ, քաղաքացիներից բան ա թաքցնում: Մեր մասին որևէ մեկը որևէ ձայնագրություն չի կարող ունենալ»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի «սպառնալիքը» Էդմոն Մարուքյանին, որ «դոկումենտալ փաստեր» կներկայացնի:
Ըստ նրա՝ եթե ինչ-որ մեկը ինչ-որ մեկի մասին ձայնագրություն ունի, ապա դա քրեորեն հետապնդելի արարք է.
«Եթե ինչ-որ մեկը ինչ-որ մեկին տեսանկարահանում կամ ձայնագրում է, դա ապօրինի է: Այսինքն՝ եթե մեր վերաբերյալ մեկը նման հայտարարություն անի, ես պաշտոնապես հաղորդում կտամ ԱԱԾ-ին, ոստկանությանը և գլխավոր դատախազին, որ մեր վերաբերյալլ ինչ-որ մեկը ապօրինի տեղեկություն է հավաքում»: