Նունե Սարգսյանը Ֆահեդ Աբդուլրահման ալ-Շայքին հրավիրել է Հայաստան

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը Շարժայում այցելել է Autism Trust Foundation հիմնադրամ և հանդիպել հիմնադրամի ղեկավար Ֆահեդ Աբդուլրահման ալ-Շայքի հետ։

Autism Trust Foundation-ը Արաբական Միացյալ Էմիրություններում իրականցնում է աուտիզմի իրազեկման լայնածավալ աշխատանքներ, ինչպես նաև զբաղվում է աուտիզմ ունեցող երեխաների բուժման և վերականգնման հարցերով։

Հանրապետության նախագահի տիկինը հանդիպմանը ներկայացրել է Հայաստանում աուտիզմի կենտրոնի գործունեությունն ու իրականացվող ծրագրերը, քննարկվել են հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր։

Նունե Սարգսյանը Ֆահեդ Աբդուլրահման ալ-Շայքին հրավիրել է Հայաստան՝ աուտիզմ ունեցող երեխաների հետ աշխատանքային փորձառության փոխանակման համատեղ ծրագիր սկսելու նպատակով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031