
«Սուրճ խմողների հաստիքները կվերանան». Վահագն Հովակիմյան

ՀՀ կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը դեռևս քննարկվում է, ավարտից հետո այն կներկայացվի խորհրդարան: Ինչպես այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, այդ նախագիծը կառավարության որոշման տիրույթում է:
«Այն փաստը, որ նախագիծը դեռևս չի եկել խորհդարան, դա ենթադրում է, որ վերջնական պատրաստ չէ»,- ասաց Հովակիմյանը:
Ըստ նրա՝ կառավարության օպտիմալացման գաղափարը դրված է եղել իրենց քաղաքական ուժի ծրագրում, ընտրողի քվեն տրվել է դրա համար և դա պետք է արվի:
Անդրադառնալով օպտիմալացման արդյունքում աշխատակիցների կրճատումներին՝ Վ.Հովակիմյանը վստահություն հայտնեց, որ որակյալ մասնագետները իրենց տեղը կգտնեն կառավարման համակարգում, սակայն սուրճ խմողների հաստիքները կվերանան: