Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Քրիստիան Տեր-Ստեփանյանին Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում Հայաստանի ներկայացուցչի պաշտոնից հետ կանչելու մասին:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանն անդրադարձավ իր գլխավորած գերատեսչության և գյուղատնտեսության նախարարության հնարավոր միավորմանը:
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հունվարի 16-ին հանդիպել է Կալիֆորնիա նահանգի նորընտիր դեմոկրատ կոնգրեսական Ջոն Քոքսին:
Բելգիայի Շառլեռուայի դատարանը հինգ տարվա բանտարկության է դատապարտել սիրիացի փախստականին, որը մեղավոր է ճանաչվել Բելգիայի տարածքում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ:
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը աշխարհում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ 2018 թ. զեկույցում անդրադարձ է կատարել նաև Թուրքիային և այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Աշոցք-Բավրա ճանապարհահատվածը, Քեթիի լեռնանցքը ուժեղ բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են:
Նորանկախ Հայաստանի պատմության մեջ Փաշինյանն Հայաստանի առաջին ղեկավարն է, որ ընտրությունից հետո չի այցելել Իրան, իսկ հրապարակային քաղաքականության մեջ իշխանություններն ուղղակի չեն նկատում Հայաստանի համար գերկարևոր այս բարեկամին ու գործընկերոջը։
Հունվարի 17-ի ցերեկն առանձին շրջաններում, 18-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն և մառախուղ։
Վրաստանում վերջին երկու շաբաթվա ընթացքում կտրուկ ավելացել է կարմրուկով հիվանդների թիվը:
Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ Փարիզում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որի արդյունքում Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, շեշտելով երկու երկրների բնակչությանը խաղաղությանը պատրաստելու անհրաժեշտությունը։
170-ից ավելի բրիտանացի ձեռնարկատերեր Թերեզա Մեյին եւ լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինին հղած նամակում կոչ են արել երկրորդ հանրաքվեն անցկացնել Brexit-ի շուրջ:
Օրեր առաջ ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի իրավաբանական վարչության պետ Լևոն Ջանիբեկյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ վերջինս աշխատանքից ազատվելու դիմում է գրել։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հ.Մ-ին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել զորամասի հրամանատարության հսկողությանը հանձնելը։
Սիրիայում շարունակվող անբարենպաստ եղանակը հանգեցրել է Դամասկոսի նահանգի բոլոր դպրոցներում պարապմունքների չեղարկման եւ մի շարք համալսարաններում քննությունների հետաձգման, սակայն նավահանգիստներն արդեն բաց են նավագնացության համար:
Սպիտակ տանը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները նրան առաջարկում են առանց հապաղելու հասնել կառավարության աշխատանքի վերսկսման, որն այժմ մասնակիորեն դադարեցված է:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մշակվող մերձավորարեւելյան հաշտության պլանը ենթադրում է պաղեստինյան պետության ստեղծում Հորդանան գետի արեմտյան ափի 90 տոկոսի վրա եւ Երուսաղեմի բաժանում:
Հայաստանում մարդու իրավունքներ խնդիրներին լուծում տալու համար իշխանական ուժն իրեն կրող ու պատասխանատու է համարում և սկզբունքային դիրքորոշում ունի լուծում տալու հարցում: Այս մասին Աժ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` արձագանքելով նույն ամբիոնից «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի բարձրացրած խնդիրներին:
Կառավարությունում բուռն քննարկման առարկա դարձավ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» որոշման նախագիծը, որով առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված ավելացված արժեքի հարկից ազատված գործարքների ու գործառնությունների ցանկում ընդգրկել նաև էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը։
Ֆրանսիայում մի քանի պայթյուն է որոտացել «Լիոն-1» համալսարանի մասնաշենքում:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննիչի կողմից մեզ տեղեկացվել է, որ Ն.Մալյանի դեմ երեք մեղադրանքներով հանցագործության մասին հաղորդում է տրվել ՀՀ պետական ծառայող, դատապարտված մարդասպան Մհեր Ենոքյանի տիկնոջ՝ Զարուհի Մեժլումյանի կողմից:
Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը: Բնապահպանության նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը նշեց, որ նախագծով էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը կազատվի ավելացված արժեքի հարկից:
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի «վերելակային» պայմանավորվածություն, ըստ էության, չկա, դա փորձ է հեգնելու, իսկ ղեկավարների հանդիպումներ կարող են ամենուր լինել՝ սեղանի շուրջ, աստիճանների վրա, բայց պետք է հիշել, թե ինչ են խոսել:
«Եթե մտնում ենք էդ դաշտ, որ հանցագործության մասին հաղորդում է, թող դիմեն իրավապահ մարմիններին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով դեսպան Սերգեյ Մինասյանի պատասխանը ԼՀ պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտարարություններին:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ կառավարության կառուցվածքի մասին օրենքի նախագիծը, որը ներառված է օրակարգում, դեռ չի բերվել խորհրդարան:
Կորեայի Աշխատանքային կուսակցության միասնական ճակատի բաժնի վարիչ Կիմ Յոն Չհոլը ԱՄՆ իր այցի ընթացքում պետք է փոխանցի ԿԺԴՀ-ի առաջնորդի նամակը, որը հասցեագրված է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին:
Ֆուտզալի Հայաստանի ազգային ընտրանին ընկերական խաղում ուժերն է չափել լիբանանյան ակումբներից մեկի հետ:
«Եթե նրա կողմից մեր արած քայլերը դիտարկվել են՝ որպես հակապետական, ապա մենք այդ քայլին այլևս չենք գնա։ Ճանապարհ փակելու մեթոդով չենք փորձելու խնդիր լուծել։ Լիովին համաձայն եմ, որ կա առավել հարմար տարբերակ։ Եթե մենք կարողացանք ճանապարհ փակելով՝ մեր բողոքի ձայնը հասցնել մինչև վերջ, այժմ էլ կարող ենք սպասել այլ մեթոդով պայքարի»,- ասաց Ջ. Աբրահամյանը։
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հորդորներից հետո գրիպի դեմ պատվաստվողների թիվն աճել է: Նոյեմբերից սկսած գործընթացը մեծ թափ է առել, և հունվարի 17-ի դրությամբ ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններում մոտավորապես 42 000 պատվաստում է իրականացվել:
«Հայաստանում կա մի խնդիր, որ փաստաբաններին իրավական և պաշտպանության դաշտից տանում է քաղաքական: Երբ փաստաբանը փոխանակ պաշտպանի իր պաշտպանյալին, անում է քաղաքական հայտարարություններ, ինքը գալիս է քաղաքական դաշտ»:
ԱՄՆ-ը պարտավոր է անհապաղ ազատել Press TV հեռուստաալիքի լրագրողուհի Մարզիե Հաշեմիին, որը Վաշինգտոնում ձերբակալվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցների կողմից: