Արմեն Սարգսյանը հանդիպումներ կունենա ԱՄԷ վարչապետի և Շարժայի կառավարչի հետ
Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիից ուղևորվել է Շարժա, որտեղ հանդիպում կունենա Շարժայի կառավարիչ Շեյխ Սուլթան բին Մոհամմադ Ալ Քասիմիի հետ:
Այնուհետև ՀՀ նախագահը Դուբայում հանդիպելու է ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի կառավարիչ Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հետ:
Նախագահ Արմեն Սարգսյանը Աբու Դաբիից մեկնում է Շարժա
Աբու Դաբիից Շարժա՝ հանդիպելու Շարժայի կառավարիչ Շեյխ, դոկտոր Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմիի հետ, ապա Դուբայ՝ հանդիպելու ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի կառավարիչ Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի / @His Highness Sheikh Mohammed bin Rashid Al Maktoum հետ#Armpresident #ArmenSarkissian #ADSW 2019 #WFES #WeAreCommitted
Gepostet von ՀՀ նախագահի աշխատակազմ/ Office of the President of the Republic of Armenia am Mittwoch, 16. Januar 2019