«Կարծում եմ՝ տեղին չէ բարեկամ երկրների հասցեին նման արտահայտություններ թույլ տալը, հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Իրանում նախագահական ընտրություններն անցնում են բարձր չափորոշիչներով»:
«Նիկոլ Փաշինյանը որևէ մեկին որևէ բան չի հրահանգել, եղել են քննարկումներ, կարծիքներ ու որոշում է կայացվել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի ընտրությանը և հերքելով, որ ՀՀ վարչապետի կողմից հրահանգ է եղել, որ ընտրեն ԲՀԿ թեկնածուին:
Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը շնորհավորական ուղերձ է հղելկ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ:
Երեկ Նիկոլ Փաշինյանին պատկանող և սպասարկող «Հայկական ժամանակը» մի հոդված է հրապարակել, որտեղ փորձել է արդարացնել Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի ղեկավարած համաշխարհային համբավ և հեղինակություն ունեցող շախմատի դպրոցի աշխատանքները կաթվածահար անելու փաստը:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հերքում է շրջանառվող լուրերը, թե ԱԺ նախկին փոխնախագահներ Արփինե Հովհաննիսյանին, էդուարդ Շարմազանովին և Միքայել Մելքումյանին սպասարկած ավտոմեքենաները այժմ տրամադրվել են հանձնաժողովի նախագահներին, իսկ ԱԺ նոր փոխնախագահների՝ Ալեն Սիմոնյանի, Լենա Նազարյանի և Վահե Էնֆիաջյանի համար ԱԺ ղեկավարությունը գնելու է նոր սերնդի «Տոյոտա Քեմրի» մեքենաներ:
Բրիտանացի քաղաքական գործիչ, Մեծ Բրիտանիայի Անկախության կուսակցության նախկին առաջնորդ (2006 – 2009 եւ 2010 – 2016) Նայջել Ֆարաջը գտնում է, որ Մեծ Բրիտանիայում հնարավոր է Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ երկրորդ հանրաքվեի անցկացումը:
Առնվազն ինը մարդ է զոհվել, եւս 20-ը՝ տարբեր աստիճանի ծանրության վերքեր ստացել հունվարի 16-ին Սիրիայի Մանբիջ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:
Ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն, հունվարի 16-ից 18-ը անցկացվում է ՀՀ զինված ուժերի թիկունքի վարչության ենթակա զորամասերի հրամանատարների հավաք:
Հունվարի 15-16-ի ընթացքում Գավառ քաղաքում գրանցված ավերիչ ուժգնության քամիները լուրջ վնասներ են պատճառել Գավառ քաղաքի տնտեսություններին:
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հուսով է, որ Ադրբեջանում ձերբակալված ռուսաստանցի Մարատ Ուելդանով-Գալստյանին Ռուսաստան վերադարձնելու հարցը կհաջողվի լուծել երկխոսության ճանապարհով:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետությունում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Թաթուլ Հակոբյանին:
2016թ. մարտի 23-ին Տանզանիայի «Կիլիմանջարո» միջազգային օդանավակայանում ձերբակալվել էին ազգությամբ հայ Արտյոմ և Էդուարդ Վարդանյանները:
Ռուսաստանն այս տարի առաջընթաց է ակնկալում ԼՂ հակամարտության կարգավորման գործում:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 17-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Աշոցքի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Պաշտոնական այցով Միացյալ Արաբական Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ԱՄԷ-ի մայրաքաղաքում տեղի ունեցող «Աբու Դաբի կայունության շաբաթ» (Abu Dhabi Sustainability Week) ֆորումի շրջանակում այսօր մասնակցել է «Ապագայի գագաթնաժողով» (Future Summit) խորագրով համաժողովին։
Հայաստանի ռուսական ռազմակայանի տանկային ստորաբաժանումների զինծառայողներն սկսել են ցուցակային սպառազինության Տ-72Բ տանկերով «մենամարտերում» երկկողմանի մարտի կատարելագործումը: Տանկիստների գործնական դաշտային պարապմունքներն անցկացվում են «Ալագյազ» զորավարժարանում:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու այլ քաղաքացու բանկային քարտով գումար կանխիկացրած անձի ինքնությունը։
Հունվարի 16-ի ցերեկը առանձին շրջաններում, 17-ին շրջանների զգալի մասում, 18-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն և մառախուղ։
Երուսաղեմի նորընտիր քաղաքապետ Մոշե Լիոնն այցելել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարան, որտեղ հանդիպում է ունեցել Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ:
Եվրամիությունը ջանում է նվազագույնի հասցնել Brexit-ից վնասը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյից նոր առաջարկություններ է սպասում այն բանից հետո, երբ խորհրդարանը հունվարի 15-ին չպաշտպանեց հանրակցությունից դուրս գալու նրա պլանը:
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ակցիա՝ նոր հաճախորդների համար, ովքեր ներկայացնում են փոքր և միջին բիզնեսը ու հետաքրքրված են Swift դրամային փոխանցումներով: Ակցիայի ընթացքում BEN/OUR միջազգային դրամային փոխանցման տոկոսադրույքը կսահմանվի 0 ՀՀ դրամ (USD, EUR, RUR):
Փարիզում մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
«Եվ այս շուրջ 160 միլիոնանոց ավտորիտար երկրներով շրջապատված Հայաստանը, եթե ժողովրդավարության առաջանցիկ զարգացումը դարձնում է իր հաղթաթուղթը, կարողանում է նաև միջազգային հանրության կողմից ընկալվել որպես տարածաշրջանի առաջատար ժողովրդավարական երկիր, որը ևս անպայման ունենալու է իր դրսևորումները դիվանագիտության մեջ»:
Ռուսաստանը ներկայացնող հայկական արմատներով թենիսիստ Կարեն Խաչանովը շարունակում է պայքարն Ավստրալիայի բաց առաջնությունում:
Հունվարի 16-ին, ժամը 08։18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Երևան ավտոճանապարհի մոտ 6-րդ կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Քենիայի անվտանգության ուժերը ոչնչացրել են բոլոր այն վեց զինյալներին, որոնք մասնակցել են Նայրոբիում Dusit հյուրանոցի վրա հարձակմանը, որի զոհ է դարձել 14 մարդ:
Հայաստանի ռուսական ռազմակայանում «Հրետանային կրակի վարպետները» մրցույթին նախապատրաստվելու նպատակով, որն անցկացվում է 2019 թվականի Բանակային միջազգային խաղերի շրջանակում, սկսվել է նռնակաձիգների եւ ականաձիգների ուսուցումը:
ՀՀ քաղաքացի Սողոմոն Ղազարյանն այսօր զանգահարելով «Ա1+»՝ տեղեկացրեց, որ երկու երեխաների հետ Աշտարակի խճուղով քայլում է դեպի Վրաստանի սահման: