Բաժիններ՝

ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի լուծել Բաքվում ձերբակալված Մարատ Գալստյանին Ռուսաստան վերադարձնելու հարցը

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հուսով է, որ Ադրբեջանում ձերբակալված ռուսաստանցի Մարատ Ուելդանով-Գալստյանին Ռուսաստան վերադարձնելու հարցը կհաջողվի լուծել երկխոսության ճանապարհով:

2018 թվականի արդյունքներին նվիրված մեծ մամուլի ասուլիսում Լավրովը նշել է, որ Ռուսաստանի այն քաղաքացիներին վերաբերող հարցերը, որոնք դժվարին կացության մեջ են հայտնվել այլ պետություններում, այդ թվում՝ ԱՊՀ-ի երկրներում, ԱԳՆ-ի կողմից պարբերաբար արծարծվում են երկկողմ շփումների ընթացքում:

«Համարձակվում եմ ձեզ հավաստիացնել, որ այս կոնկրետ թեման եւս արծարծվել է ադրբեջանցի մեր գործընկերների հետ վերջերս կայացած բանակցությունների ընթացքում: Հուսով եմ, որ մենք երկխոսության միջոցով եւ իրավական նորմերի վրա հենվող որոշումներով կկարողանանք հասնել բոլորին բավարարող արդյունքի եւ կկարողանանք այդ քաղաքացուն վերադարձնել Ռուսաստան»,-հայտարարել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Մարատ Ուելդանով-Գալստյանը ձերբակալվել է Բաքվում 2016 թվականի հուլիսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս