Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայում հնարավոր է Եվրամիությանն անդամակցության շուրջ երկրորդ հանրաքվեն. Ֆարաջ

Բրիտանացի քաղաքական գործիչ, Մեծ Բրիտանիայի Անկախության կուսակցության նախկին առաջնորդ (2006 – 2009 եւ 2010 – 2016) Նայջել Ֆարաջը գտնում է, որ Մեծ Բրիտանիայում հնարավոր է Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ երկրորդ հանրաքվեի անցկացումը: Այս կարծիքը նա հունվարի 16-ին հայտնել է Sky News հեռուստաընկերությանը։

Մեծ Բրիտանիան, «հավանաբար, պատրաստվում է երկրորդ հանրաքվեին», եւ խորհրդարանականները, մերժելով Brexit-ի շուրջը վարչապետ Թերեզա Մեյի գործարքը, (խորհրդարանում) համաձայնագրի նկատմամբ այն վերաբերմունքն են ցույց տվել, ինչին այն արժանի էր»: «Վեսթմինսթերում եռանդուն ջանքեր կգործադրվեն» Եվրամիությանն անդամակցության շուրջը «երկրորդ հանրաքվեի անցկացման ուղղությամբ», նշել է քաղաքական գործիչը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս