Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի անվերահսկելի ելքի սպառնալիքն աճել է Բրյուսելի եւ Լոնդոնի միջեւ համաձայնագրի դեմ բրիտանական խորհրդարանի քվեարկությունից հետո:
Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: Այսօրվա նիստում շարունակելու է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումը:
Բրիտանացի պատգամավորները մերժել են Brexit-ի պայմանների շուրջը Եվրամիության հետ գործարքը:
Հունվարի 16-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է ALNOWAIS Investments ընկերության հիմնադիր անդամ և նախագահ Հուսեին Ալ Նովայիսի հետ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշոցքի, Արագածի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը և մարզչական շտաբը Իսպանիայում հանդիպել է մի շարք մասնագետների:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին։
Հունվարի 15-ին, ժամը 22:50-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Մրգավետ գյուղի բնակիչ Գ. Հ.-ն (տառապում է ծերունական փսիխոզ հիվանդությամբ) ժամը 19:00-ի սահամաններում տանից դուրս է եկել և չի վերադարձել, որոնողական աշխատանքներին օժանդակելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Փաստ» թերթը գրում է. «Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը հայտարարագրել է բնակարան, իսկ շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից:
«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Կարո՞ղ են արդյոք ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներն այսուհետ ցույց անել, փողոցներ փակել, բողոք արտահայտել, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական «լայվով» հայտարարեց․
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նորընտիր խորհրդարանի ղեկավարությունը որոշել է իրեն ճոխություններ թույլ տալ. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ նախկին փոխնախագահներ Արփինե Հովհաննիսյանին, էդուարդ Շարմազանովին եւ Միքայել Մելքումյանին սպասարկած ավտոմեքենաները այժմ տրամադրվել են հանձնաժողովի նախագահներին:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը պատրաստվում է քրեականացնել փաստաբանին վիրավորելը կամ սպառնալը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մանվել Գրիգորյանը ցանկանում է լքել Հայաստանը և բուժման համար մեկնել Ֆրանսիա:
««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դատավորներից մի քանիսը հրաժարվել են քննել աղմկահարույց գործերով անցնող նախկին պաշտոնյաներին մեղադրանք առաջադրելուց հետո կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի նախընտրական թեզն այն էր, որ Հայաստանը Արցախի անունից չի բանակցելու: Այդ թեզը հաշվի առնելով են շատ ընտրողներ կատարել իրենց ընտրությունը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքը հնարավորություն է տալիս, որ Երեւանում բնակարան չունեցող պատգամավորին տան վարձավճարի չափով փոխհատուցում` մինչեւ 100 հազար դրամ:
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի պետական համալսարանի՝ նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը տեղի կունենա հունվարի 22– ին: Նիստի օրակարգի առաջին երկու հարցերով նախատեսված են խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության հարցերը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ նախագահությունը վերջապես համալրվեց տեղակալներով։ Քվեարկությամբ ընտրվեցին եւ Արարատ Միրզոյանի կողքը տեղավորվեցին Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանն ու Վահե Էնֆիաջյանը։ Մեր աչքից չվրիպեց տեղակալների դասավորվածությունը․
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չի բացառվում, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն առաջիկայում հրաժեշտ տա իր պաշտոնին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 20-ի որոշմամբ` Սասուն Խաչատրյանը մեկօրյա արձակուրդ է մեկնել հենց դեկտեմբերի 21-ին, այնուհետեւ նա վերադարձել է աշխատանքի:
«Լավրովյան պլանով ասվում է, որ պետք է 5 շրջանները վերադարձվեն Ադրբեջանին, հետո կերեւա։ Ինչի՞ դիմաց, հարցնում ենք իրենց՝ չեն ասում, մենք պահանջում ենք` թող առաջինը Ադրբեջանն ասի` համաձայն է զիջումների, մենք էլ անենք մեր քայլը, մեզ ասում են` Ադրբեջանին իրենց երկրի ներսում կասեն դավաճան։ Մենք էլ իրենց ասում ենք` ինչ է, մե՞նք պետք է դառնանք դավաճան։ Բանակցությունները շարունակվում են, մնացածը կերեւա ընթացքում»,- մոտավորապես այսպես է ասել Փաշինյանը»:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով` Ամանորի տոների շեմին ստուգումներ են կատարվել որոշ գազալցակայաններում, եւ հատկապես ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անվան հետ կապվող կայաններում ՊԵԿ-ը բավականին «լուրջ» ակտեր է գրել, ինչն այժմ պատրաստվում են դատական կարգով վիճարկել:
Հոլիվուդյան դերասան Քրիս Փրաթը հայտնել է, որ նշանվել է Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ եւ դերասան Առնոլդ Շվարցենեգերի դստեր՝ Քեթրին Յունիս Շվարցենեգերի հետ։
Հունվարի 14-ին ԱՄՆ-ի Ֆլագսթաֆ քաղաքի (Արիզոնայի նահանգ) մերձակայքում տեղի ունեցած վթարի պատճառով շրջվել է ցիստեռն-կցանքը, ինչի հետեւանքով շուրջ 13,3 հազար լիտր հեղուկ շոկոլադ է թափվել ճանապարհի երթեւեկելի մաս:
Ինչպես սպասվում է, ավելի քան 130 միլիոն ուխտավոր կմասնակցի աշխարհի խոշորագույն կրոնական փառատոներից մեկին՝ Քումբհա Մելային («սափորի տոնին»), որը հունվարի 15-ին մեկնարկել է Հնդկաստանի Ութար Փրադեշի նահանգի Ալլահաբադ քաղաքում:
Հայտնի քաղաքական գործիչների, համաշխարհային լիդերների սմարթֆոնների մասին պարբերաբար տարբեր լեգենդներ են պտտվում: Նշվում է, որ նրանք օգտագործում են շատ պաշտպանված, անգամ՝ հատուկ արտադրված սմարթֆոններ:
Բազելի համալսարանի գիտնականները հայտնաբերել են միջոց, որը կանխում է մետաստազների առաջացումը կրծքագեղձի քաղցկեղի ժամանակ:
Ռետրո-բաղադրատոմս. կաթնային թխվածքաբլիթներ՝ ընտանեկան թեյախմության համար:
Հանրահայտ ճշմարտություն է, որ յուրաքանչյուր գործողություն ունի հետևանք, արդյունք։ Ընտրեք գավաթներից մեկն ու իմացեք, թե ինչ պարգև է Ձեզ սպասում ձեր հաջող գործողությունների համար։