
Վաղվանից ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Հանրապետության տարածքում`
Հունվարի 16-ի ցերեկը առանձին շրջաններում, 17-ին շրջանների զգալի մասում, 18-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն և մառախուղ։ Հունվարի 18-ի ցերեկը, 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, հունվարի 16-17-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 17-ի ցերեկը կնվազի 5-6-ը, 18-19-ի գիշերները՝ 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հունվարի 16-ին, 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 17-ին սպասվում է ձյուն։
Երևան քաղաքի հունվարի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 13.80C (1967 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -21.20C (2008 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` -4.00C