Բաժիններ՝

Մանբիջում առնվազն ինը մարդ է զոհվել պայթյունից, այդ թվում՝ ամերիկացի զինվորականներ. Al Jazeera

Առնվազն ինը մարդ է զոհվել, եւս 20-ը՝ տարբեր աստիճանի ծանրության վերքեր ստացել հունվարի 16-ին Սիրիայի Մանբիջ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այդ մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական աղբյուրի: Yeni Safak թուրքական թերթի տեղեկատվությամբ, պայթյունից զոհվել է ԱՄՆ-ի հինգ զինծառայող:

Նշվում Է, որ պայթյունը որոտացել է Մանբիջի կենտրոնի Քասըր Էլ Ումարա ռեստորանում, որտեղ պայթյունի պահին կարող էին գտնվել 15 ամերիկացի զինվորականներ:

Ավելի վաղ հայտնի էր վեց զոհվածների եւ 19 տուժածների մասին: Al Jazeera-ն նաեւ հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում ամերիկյան զինվորական պարեկախմբի ընթացքի ճանապարհին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս