«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբը հրաժարվել է 6 ֆուտբոլիստի ծառայությունից:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն նամակ է ուղարկել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որում արժևորել է նախկինում սփյուռքի նախարարության կատարած մեծ աշխատանքն ու հույս հայտնել, որ նոր կառավարության աշխատանքներում առաջնային կլինի սփյուռքը:
Ավստրալիայի ֆեդերալ ոստիկանությունը ձերբակալել է 48-ամյա այն տղամարդուն, որը մեղադրվում է Մելբուռնում, Կանբերայում եւ Սիդնեյում 16 երկրների դեսպանատներ ու հյուպատոսարաններ անհայտ նյութ պարունակող 38 փաթեթ ուղարկելու մեջ:
Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում լույս հունվարի 10-ի գիշերը հրդեհ է բռնկել բնակելի շենքում, տուժել է 19 մարդ, այդ թվում՝ երկու հրշեջ:
Հունվարի 9-ին, ժամը 23.20-ի սահմաններում, 46-ամյա Արմեն Մնացականյանը վարելով «Կավասակի» մոտոցիկլետը՝ Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի մետաղյա սյանը, ինչի հետևանքով տեղում մահացել է:
Սիրիայի արեւելքում ԱՄՆ-ի հովանու ներքո գործող միջազգային կոալիցայի կազմում կռվող բրիտանացի հինգ զինվորական է զոհվել «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների հետ մարտական բախման ընթացքում:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 10-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Դեռևս մինչև իշխանափոխություն մենք խնդիր էինք դրել, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը վավերացվի 1.5-2 տարվա ընթացքում: Ակնհայտ է սակայն, որ այդ աշխատանքն ամբողջությամբ բարձիթողի վիճակում է: Համաձայնագիրը դեռ չեն վավերացրել նաև ԵՄ ծանրքաշայինները՝ Գերմանիան և Ֆրանսիան, անկախ Փաշինյան-Մերկել սելֆիների հրավառությունից և Փաշինյան-Մակրոն երեք աշխատանքային հանդիպումներից ու ինքնոմոռաց պարերից ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին:
Չինաստանը եւ ԱՄՆ-ը հիմք են դրել միմյանց անհանգստացնող առեւտրական հարցերի լուծման համար:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ կայացած հանդիպմանը հավաստել է հանձնառությունը Կորեական թերակղզու միջուկազերծմանը եւ խոստացել է ջանքեր ներդնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումն արդյունավետ դարձնելու համար:
Հունվարի 9-ին, ժամը 21:42-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Հերացի-Շարիմանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել 2019 թվականին ֆինանսների նախարարության, հարկային վարչության եւ մի շարք այլ հիմնարկությունների ֆինանսավորման մասին օրինագծին՝ բյուջետային ճգնաժամից դուրս գալու դեմոկրատների ռազմավարության շրջանակում, ճգնաժամ, որը կապված է պետական հիմնարկությունների աշխատանքի ֆինանսավորման Ժամանակավոր դադարեցման հետ («շաթդաուն»):
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գավառի ավտոճանապարհներին, Արթիկ-Արագած, Գորիս-Սիսիան և Գորիս-Կապան ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է խորհրդարանին առաջարկ ներկայացնել ԵՏՄ-ի հետ աշխատանքները համակարգող ԱԺ մշտական հանձնաժողով ստեղծելու մասին։
Հունվարի 9-ին, ժամը 22:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ Ամերիկյան դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ. առկա է վառելիքի արտահոսք։
Համացանցում լուրեր են շրջանառվում, իբր ուժեղ երկրաշարժ է սպասվում Հայաստանի տարածքում: ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ հիմք չկա նման տեղեկատվություն տարածելու համար:
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է Սորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման մասին հարցը:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այսօր՝ հունվարի 10-ին, 7-րդ գումարման Ազգային ժոողովի պատգամավորներին մանդատները հանձնելու է Հայաստանի ամենատարեց ընտրողներից Բավական Փիլոյանը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հունվարի 17-ին տեղի է ունենալու Արմավիր ՋՕԸ-ի ջրօգտագործողների ընկերության ներկայացուցիչների ընդհանուր ժողովը, որի արդյունքում այս ընկերությունը կվերակազմավորվի, ավելի ճշգրիտ՝ կբաժանվի երկու ՋՕԸ-ների` Մերձափնյա և Արմավիր ՋՕԸ: Այս ՋՕԸ-ները առանձին էին մինչև 2017 թվականը:
Հունվարի 9-ին, ժամը 22:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Փամբակ գյուղի ամառանոցներում այրվում են 2 տնակի տանիքներ:
Հունվարի 10-ին, ժամը 01:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դրոյի փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի բնակիչը փորձել է ինքնասպանություն գործել` վնասելով բազկերակները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական է նշանակվել Մարիամ Ալի Քավաքչըն: Նա 2017թ. ավարտել է Տեխասի համալսարանը լոգոպետի մասնագիտությամբ: Զբաղվել է նաև բիզնեսով:
«Ժամանակ» թերթը գրում է. «Էջմիածնի քաղաքացիները ցանկանում են վերսկսել Մանվել Գրիգորյանի դեմ բողոքի ցույցերը: Բայց եթե նախկինում նրանք բողոքում էին դատարանի որոշման դեմ, որով Գրիգորյանն ազատ արձակվեց, հիմա նաև պահանջում են, որ Գրիգորյանը փոխի իր բնակության վայրը և հեռանա Էջմիածնից:
ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տեղեկանք. ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը 2018 թվականի ընթացքում ունեցել է 404 միլիոն դրամի տնտեսում։
«Ժամանակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 8-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ եւ, ըստ հանդիպման մասնակիցների, նախատինքի խոսքեր է հնչեցրել ավագանու անդամների եւ քաղաքապետարանի ղեկավարության հասցեին:
Հունվարի լույս 7-ի գիշերը ոստիկանության Կենտրոնական բաժնի սպասարկման տարածքում «Պորշե» մակնիշի ավտոմեքենայի լուսարձակների գողության դեպք արձանագրվեց։ Խոսքն այս մեքենայի մասին է։ Դեպքի վայրը Մելիք-Ադամյան փողոցում է։ Գողությունը կատարվել է 4-ն անց 50-ի սահմաններում։
Sony Pictures Entertainment ընկերությունը նկարահանելու է Marvel-ի կոմիքսների հիման վրա ստեղծված «Վենոմ» ֆանտաստիկ մարտաֆիլմի շարունակությունը:
Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ) հայտարարվել են ԱՄՆ-ի ռեժիսորների գիլդիայի հանգուցային անվանակարգի մրցանակի անվանակարգորդների անունները:
Կոնստրուկտոր Սուն Չաոյին պաղպաղակի 22 հազար փայտիկ է պահանջվել՝ 10 ամսում «Չինական վիշապ» հեծանիվն ստեղծելու համար։