Բաժիններ՝

Լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`

Երևան քաղաքում՝

10:30-16:30 Թաիրովի փ. 5-47 սեփական տները, Նորագյուղ թաղ. 87-346 սեփական տները մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11:00-13:00 Ավան-Առինջ՝ Դուշամբեի փ․ 1, 3, 5 շենքերը, Տաշքենդի նրբ․ 8, 10, 12, 13, 15 շենքերը, թիվ 7 մանկապարտեզը և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները,

Արարատի մարզում՝

10։30-16։00 Ոստան գյուղը մասնակի,

Վայոց Ձորի մարզում՝

10։00-16։00 Վայք քաղաքի Հեռուստակայանը, «Վեոն Արմենիա», «Վիվասել-ՄՏՍ», «Յուքոմ» ընկերությունները,

Կոտայքի մարզում՝

11։00-14։00 Մայակովսկի գյուղը, հարակից արտադրական տարածքները և ոչ բնակիչ-բաժանորդները,

Շիրակի մարզում՝

10։00-14։00 Աշոցքի տարածաշրջանի Աշոցք գյուղի նախկին Գործկոմի թաղամասը, 10։00-16։00 Գյումրի քաղաքի Հնոցավան թաղամասի հյուսիսային մասը,

Սյունիքի մարզում՝

10։00-13։00 Ակներ, Հարթաշեն գյուղերը մասնակի, 10։30-15։30 Գորիս քաղաքի Գորիս գյուղ թաղամասը, 10։00-16։00 Անգեղակոթ գյուղը մասնակի, 14։00-17։00 Քարահունջ գյուղը մասնակի:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։