Բաժիններ՝

Հրդեհ Փամբակ գյուղում. այրվել են տան տանիքներ

Հունվարի 9-ին, ժամը 22:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Փամբակ գյուղի ամառանոցներում այրվում են 2 տնակի տանիքներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Փամբակ գյուղի 5-րդ փողոցի թիվ 8 հասցեում գտնվող Պ. Պ.-ին պատկանող երկու տնակներից (յուրաքանչյուրը՝ 18 քմ) մեկը այրվել է ամբողջությամբ (գույքով), իսկ մյուս տնակի տանիքից` փայտյա և թիթեղյա կառուցատարրերը (մոտ 6 քմ):

Իրականացվել են  քանդման աշխատանքներ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:40-ին, մարվել՝ 00:23-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս