Դիլիջանում դեպի առողջարան տանող ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և սահել դեպի ճամփեզր

Հունվարի 3-ին` ժամը 14:20-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի դեպի «Լեռնային Հայաստան» առողջարան տանող ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի ճամփեզր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031