
Մահվան ելքով վրաերթ Արարատի մարզում. ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են վրաերթի ենթարկած անձին ու նրա ավտոմեքենան. shamshyan.com

Հունվարի 2-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Բուրաստան համայնքի ղեկավար, 57-ամյա Աշոտ Թարվերդյանը ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգել է, որ Բուրաստան-Բյուրավան ավտոճանապարհին տղամարդու դի կա:
Ինչպես Արարատի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահը վրաերթի հետևանք է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի Մասիս գյուղի բնակիչ, 51-ամյա Գագիկ Կարապետյանն էր:
Արտաշատի ոստիկանները հայտնաբերել են Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 57-ամյա Վարդան Ոսկանյանին, որը կասկածվում է հունվարի 1-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, իր վարած ՎԱԶ-2101 մակնիշի 34 ՏС 170 համարանիշի ավտոմեքենայով Գ. Կարապետյանին վրաերթի ենթարկելու և փախուստի դիմելու համար:
Նյութի այլ մանրամասներ՝ սկզբնաղբյուր կայքում: