Թուրքիայում 2019թ․ նվազագույն աշխատավարձը 26 տոկոսով կբարձրանա

Թուրքիայում նվազագույն աշխատավարձը կավելանա 26 տոկոսով (417 լիրայով)։ 2019թ․ զուտ ամսական աշխատավարձը կկազմի 2․020 թուրքական լիրա կամ 388․4 դոլար։ Այս մասին որոշումը միաձայն ընդունվել է նվազագույն աշխատավարձ սահմանող հանձնաժողովի կողմից։

Թուրքիայի ընտանիքի, աշխատանքի և սոցիալական ծառայությունների նախարար Զեհրա Զյումրութ Սելչուքի խոսքով՝ այս կերպ փորձ է արվել չեզոքացնել գնաճի ազդեցությունը բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի վրա։

ermenihaber.am=ի փոծանցմամբ՝ նոր նվազագույն աշխատավարձը կկիրառվի արդեն հունվարի 1-ից, այն վերաբերում է շուրջ 7 մլն աշխատող քաղաքացու։

Թուրքիայում նվազագույն աշխատավարձը սահմանվում է 15 հոգանոց հանձնաժողովի կողմից, որում տեղ են գտնում 5 աշխատող, 5 գործատու և պետության 5 ներկայացուցիչ։ Ներկայացված առաջարկները քննարկվելիս հաշվի է առնվում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, երկրում ինֆլյացիայի (գնաճ) և գործազրկության մակարդակը և նմանատիպ մի շարք գործոններ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031