ՀՀ մշակույթի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ հուլիսի 11-ին, կյանքի 80-րդ տարում կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, պարուսույց Բորիս Գևորգյանը:
Հուլիսի 4-ին՝ ժամը 23.10-ին, ոստիկանության Ճամբարակի բաժնում մի քաղաքացուհի հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 5-ի սահմաններում, իր երկու երեխաները՝ 16-ամյա Էդգար և 12-ամյա Էրիկ Ղուկասյանները, Արտանիշ գյուղի ֆերմայից դուրս են եկել և չեն վերադարձել:
Հուլիսի 10-ին` ժամը 19.00-ի սահմաններում, «Միցուբիշի-ԻՕ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ճամբարակ-Բերդ ճանապարհի 27-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ գլորվել ձորը։
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում կառավարությունը բերել է օրինագիծ, որով առաջարկում են իրականացնել համաներում ճանապարհային երթևեկության ապահովման բնագավառի վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ։ Նախագծով վարչական պատասխանատվությունից կազատվի շուրջ 150 անձ։
ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու է ինքը դիմել Հատուկ քննչական ծառայություն:
Հուլիսի 10-ին` ժամը 18.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Տափերական գյուղի տարածքում գլխիվայր շրջվել է։
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին օրենքի նախագիծը։
Արդշինբանկը համագործակցում է Միջազգային Ներդրումային Բանկի (ՄՆԲ) հետ փոքր հիդրոէլեկտրակայանների համար բարձր տեխնոլոգիական սարքավորումների ներմուծումը Չեխիայից և Բուլղարիայից դեպի Հայաստան ֆինանսավորելու նպատակով: ՄՆԲ-ի Առևտրի ֆինանսավորման խթանման ծրագրի շրջանակներում Բանկի կողմից իրականացվել է մոտ 5 միլիոն եվրո ընդհանուր գումարով ներմուծման գործարքների ֆինանսավորում:
Արարատում, Արմավիրում և Երևանում հուլիսի 12-ին օդի ջերմաստիճանը կհասնի 42 աստիճանի:
Ադրբեջանում հուլիսի 10-ի երեկոյան տեղի ունեցած ցույցի ժամանակ երկու ոստիկանների սպանության մեջ կասկածվող անձանց դեռևս չի հաջողվել ձերբակալել:
Այսօր ԱԺ արտահերթ նիստում պետք է քննարկվի յոթ հարց, որոնցից երկուսի վերաբերյալ համապատասխան հանձնաժողովը կարծիք չի ներկայացրել։
Ադրբեջանի Գյանջա քաղաքում հուլիսի 10-ի երեկոյան 150-200 ցուցարարներ, որոնք ներկայացվում են որպես ինչ-որ «կրոնական խմբավորման» անդամներ, ակցիա են իրականացրել ի պաշտպանություն Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ մահափորձ իրականացրած Յունիս Սաֆարովի:
Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հուլիսի 10-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո Զվարթնոց օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Էրիկ Վ.-ին։
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության ցուցակով պատգամավոր դարձավ Հրանտ Դավթյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայկ Սայադյանը նշանակվել է առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար:
Երևանի «Ալաշկերտ»-ի գլխավո մարզիչ Վարուժան Սուքիասյանի կարծիքով ֆուտբոլիստները հոգեբանորեն չվերականգնվեցին առաջին գոլից հետո:
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ՝ հուլիսի 11-ին գումարվել է ԱԺ արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Պատգամավորները կքննարկեն մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին հարցը:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 11-13-ը կգտնվի Վարշավայում՝ մասնակցելու Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների երրորդ գագաթաժողովին, ինչպես նաեւ Լեհաստանի խորհրդարանի կազմավորման 550-ամյակին նվիրված միջոցառումներին:
Արտեմ Պ.-ն նախապատրաստված նյութերի հետ միասին ներկայացվել է ՀՀ ԱԱԾ քննչական վարչություն:
Առնվազն 27 մարդ է զոհվել Իրանի արեւմուտքի Քրդստանի նահանգի Սենեդեջ քաղաքում ավտոբուսի մասնակցությամբ ավտովթարի հետեւանքով:
Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել են մոտոհրաձգային դասակների պատրաստման պարապմունքները «Կամխուտ» եւ «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարաններում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այսօր կայանալիք ԱԺ արտահերթ նիստում կառավարության կողից ներկայացված օրինագծերից մեկի առիթով ՀՀԿ-ում անեկդոտ են հյուսել։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Բարգավաճ Հայաստանը» Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում կարող է պաշտպանել Սուսաննա Նազարյանի թեկնածությունը, ով Դաշտ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենն է:
«Առավոտ» թերթը գրում է. «ՊԵԿ-ն անցել է նախկին իշխանության գործելաոճին՝ մաքսազերծումն իրականացնում է տնտեսվարողների համար անընդունելի եւ կոռուպցիոն ռիսկերով հսկիչ-գներով մաքսազերծմանը՝ «Առավոտին» ահազանգել են փոքր ու միջին բիզնեսի մի խումբ ներկայացուցիչներ, որոնք պնդում են՝ վերջին օրերին մաքսայինում սկսել են կիրառել ՊԵԿ-ի կամայական հսկիչ-գները, եւ տնտեսվարողների ներկայացրած հաշիվ-ապրանքագիրը հաշվի չեն առնում:
«Փաստ» օրաթերթը գրում է․ «ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի անդամ Էմիլ Սարգսյանը նախորդ տարվա ընթացքում հասցրել է ավելացնել իր դրամական միջոցները:
ԱՄՆ-ի, Մեքսիկայի, Գվատեմալայի, Հոնդուրասի եւ Սալվադորի իշխանությունները համաձայնության են հասել համատեղ գործողություններ ձեռնարկելու անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Հուլիսի 2-6-ն Ադրբեջանում ընթացող զորավարժությունները չեն տվել սպասված էֆեկտը՝ Մինգեչաուրի ՀԷԿ-ի պայթյունի պատճառով։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Չի բացառվում՝ առաջիկայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկ ներկայացնի վերականգնելու ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար Արմեն Բայբուրդյանի եւ Իտալիայում ՀՀ նախկին դեսպան Ռուբեն Շուգարյանի դիվանագիտական կոչումները: