Սպասվում է անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է առաջիկա հինգ օրերի եղանակի կանխատեսումը:
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 21-22-ին՝ երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օգոստոսի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, հյուսիսային շրջաններում ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 21-25-ը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում`
Օգոստոսի 21-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: