Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը 50 մլն դրամ գրավով ազատ արձակվեց. 24News

Վերաքննիչ դատարանը 50 միլիոն դրամ գրավի դիմաց երեկ՝ դեկտեմբերի 29-ին, ազատ է արձակել Սերժ Սարգսյանին թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանին։ Այդ մասին 24News-ին հայտնեց նրա պաշտպան Արմեն Հարությունյանը։

Դատարանը բավարարել է Ղազարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու մասին պաշտպանների հայցը։

Դեկտեմբերի 12-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Ղազարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը։

Վաչագան Սարգսյանի խափանման միջոցը փոխվում է երկրորդ անգամ։ Առաջին անգամ նոյեմբ երին նրան ազատ էր արձակել 1 մլրդ դրամ գրավի դիմաց։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս