
««Մանչեսթեր Յունայթեդը» կկորցներ Պոգբային, եթե Մոուրինիոն մնար». Ֆիլ Նևիլ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ֆիլ Նևիլը կիսվել է կիսապաշտպան Պոլ Պոգբայի մասին մտքերով:
«Պոգբան, հնարավոր է, Եվրոպայի լավագույն կիսապաշտպանն է: Վերջին 18 ամիսները նրա համար հիասթափեցնող էին Մոուրինիոյի հետ տարաձայնությունների պատճառով:
Երբ Պոգբան լավ մարզավիճակում է, նա դառնում է թիմում լավագույնը: Այսպիսի խաղով նա պետք է մրցաշրջանի ընթացքում 12-15 գոլ խփի: Նա դեռ այսքան չի խփել, բայց հիմա դա կարող է տեղի ունենալ:
Կարծում եմ, որ, եթե Մոուրինիոն մնար ակումբում, ապա «Մանչեսթեր Յունայթեդը» կկորցներ Պոգբային, նրանց հարաբերությունները վերջնականապես կվատանային: Դա հասկանալի է. վերջին խաղերի ընթացքում նա պահեստայինների նստարանին էր, բայց կազմ վերադառնալուց հետո նա ֆանտաստիկ ֆուտբոլ է ցուցադրում»,- Նևիլին է մեջբերում Goal.com-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը