
«Ոչ ռասիզմին, վիրավորանքներին և խտրականությանը». Ռոնալդուն աջակցել է Կուլիբալիին

«Յուվենթուսի» ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիի հետ, ով «Ինտերի» հետ խաղում ռասիստական վիրավորանքների է ենթարկվել:
«Ես միշտ կողմ եմ լուսավորությանը և հարգանքին՝ ինչպես աշխարհում, այնպես էլ՝ ֆուտբոլում: Ոչ ռասիզմին, վիրավորանքներին և խտրականությանը»,- գրել է Ռոնալդուն:
«Նապոլիի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին հայտարարել է, որ իր ֆուտբոլիստների նկատմամբ ռասիզմի հերթական դրսևորման դեպքում թիմը դաշտից դուրս կհանի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը