
Որքան է կազմում Քիմ Քարդաշյանի կարողությունը

Hypebae հրատարակությունը հաշվել է 2018 թվականի ընթացքում «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի մասնակից Քիմ Քարդաշյանի կուտակած կարողությունը։
Հեռուստաաստղի KKW Beauty անձնական կոսմետիկական բրենդը նրան բերել է 100 մլն դոլար, իսկ Kim Kardashian: Hollywood շարժական հավելվածը՝ 45 մլն դոլար: Բացի այդ, ռեալիթի շոուում նկարահանումների շնորհիվ 38-ամյա Քարդաշյանը վաստակել է 20 մլն դոլար: Նրա Instagram-օգտահաշվում գովազդային յուրաքանչյուր պոստի արժեքը հասել է 1 մլն դոլարի:
Տարվա ընթացքում Քարդաշյանը կնքել է նաեւ անշարժ գույքի հետ կապված մի քանի գործարք, մասնավորապես, Լոս Անջելեսի իր տունը վաճառել Է 9 մլն դոլարով: Նրա համար եկամտի լրացուցիչ աղբյուր է դարձել մասնակցությունը համաշխարհային խոշոր ընկերությունների պրոմո-հոլովակներին եւ այլ նախագծերի: Այսպիսով, 2018 թվականի ավարտին Քիմ Քարդաշյանը կուտակել է մոտավորապես 350 մլն դոլար: