Բաժիններ՝

«Հիմա «Լիվերպուլը» և «Տոտենհեմը» ավելի ուժեղ են, քան մենք». Գվարդիոլա

Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է իր թիմի խաղը հիմա և մրցակիցների առավելությունը «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ:

«Այս խաղը նման էր «Քրիստալ Փելեսի»  հետ խաղին»: Մենք սկսեցինք լավ, բայց բաց թողեցինք, երբ մրցակիցը հասավ մեր տուգանային հրապարակ: Հոգեբանորեն մենք նման իրավիճակներում վստահություն չունենք:

Մենք պետք է ընդունենք դա և գիտակցենք, որ մենք պետք է ավելի շատ աշխատենք: Պետք է մեկ դրական արդյունք, որ մենք  վերականգնենք մեր վստահությունը: Բնականաբար, մենք ցավում ենք, որ չեն կարողանում անառիկ պահել մեր դարպասը: Արդյունքն ամենակարևորն է, մենք պարտվեցինք:

Չորս օր անց մենք ևս մեկ խաղ ունենք: Մենք կհավաքվենք, կաշխատենք և ավելի լավ արդյունքներ կունենանք:

«Լիվերպուլը» և «Տոտենհեմն» արժանի են իրենց տեղին մրցաշարային աղյուսակում: Նրանք հաղթում են իրենց հանդիպումները, իսկ մենք չենք հաղթում: Հիմա «Լիվերպուլը» և «Տոտենհեմը» ավելի ուժեղ են, քան մենք»,- նշել է Գվարդիոլան:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս