Ամերիկացի Քոլին Օ’Բրեյդին առաջինն է կտրել-անցել Անտարկտիդան առանց կողմնակի օգնության. Telegraph
Ամերիկացի Քոլին Օ’Բրեյդին, 54 օրում հաղթահարելով գրեթե 1,5 հազար կիլոմետր, կարողացել է առաջինն առանց կողմնակի օգնության կտրել-անցնել Անտարկտիդան: Փորթլենդի (Օրեգոնի նահանգ) 33-ամյա բնակիչն առաջ է անցել բրիտանական բանակի 44-ամյա կապիտան Լու Ռադից: Դեկտեմբերի 27-ին այս մասին հայտնել է Daily Telegraph թերթը։
Վերջին 130 կիլոմետրն Օ’Բրեյդին հաղթահարել է մեկ ցատկով, որը ձգվել է մեկ օր: «Թեեւ վերջին 32 ժամերը դարձան ամենաբարդերից մեկն իմ կյանքում, դրանք, ճիշտն ասած, նաեւ այն լավագույն պահերից մեկն էին, որոնք ես երբեւէ ապրել եմ»,- հայտարարել է ամերիկացին:
Նա մեկնարկել է նոյեմբերի 3-ին սահնակով եւ 170 կիլոգրամ հանդերձանքով: Մի քանի անգամ, ինչպես հիշում է Օ’Բրեյդին, ինքը «ցանկացել է կանգ առնել եւ դադարեցնել անցումը»: Այդպես է եղել նոյեմբերի 18-ին, երբ նա արթնացել է ու պարզել, որ ինքն ու սահնակը ծածկված են ձյունով:
Այդ օրը նա պայքարել է հանդիպական քամու դեմ եւ հաղթահարել էսոսկ 48 կիլոմետր: Լու Ռադն անցումը կատարել է ընկերոջ՝ Հենրի Ուորսլիի հիաշտակին, որը 2016 թվականին զոհվել է վերջնակետից ոչ հեռու՝ նույնպես փորձելով սառցե մայր ցամաքը նվաճել առանց կողմնակի օգնության, հաղորդել է ՏԱՍՍ-ը: