«Այս պահին կրթության ոլորտում քաոսային իրավիճակ է, հատկապես, եթե նայենք ուսումնական հաստատությունների ներսում եղած խժդժությունները. մեկը տնօրենին է դատի տալիս, մի տեղ մրցույթի խնդիրն է»։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումար կանխիկացրած անձի ինքնությունը։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը հորդորում է 1 օր սպասել՝ գազի գնի հստակեցման և բանակցությունների արդյունքների համար:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018 թվականի դեկտեմբերի 27-ին կայացած նիստում քննարկվել են էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայման և հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 23-ի №422Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին հարցերը:
Այսօր կառավարության նիստում հաստատվեց «Զվարթնոց» միջազգային և Գյումրու «Շիրակ» oդանավակայանների 2018-2022 թվականների Մաստեր պլանը: ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը ներկայացրեց, որ ՀՀ կառավարության ու «Կորպորասիոն Ամերիկա Ս. Ա.» ընկերության միջև 2001 թվականի դեկտեմբերի 18-ին ստորագրված կոնցեսիոն պայմանագրի՝ կոնցեսիոների կողմից Մաստեր պլանը թարմացվելու է հինգ տարին մեկ անգամ՝ ընդգրկելով դրա մեջ երեսնամյա կառավարման ժամկետը:
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի դեռ էս Սահմանադրությունը չի փոխվել, մենք անընդհատ քաղաքական ճգնաժամերի մեջ ենք հայտնվելու։ Ամեն անգամ, երբ հանրային կոնֆլիկտ ստեղծվեց, որի լուծումը տրամաբանորեն պետք ա Սահմանադրության մեջ փնտրեինք, ում էդ պահին քաղաքականապես հարմար լինի, հիշելու ա սրա կեղծված էությունը։
«Մայիսին, երբ այս փոփոխությունները տեղի ունեցան, ժառանգեցինք բավականին մեծ խնդիրներով համակարգ։ Անելիքները շատ էին, և ոչ ամբողջական ծավալով հասցրեցինք դրանք անել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը։
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մի շարք չարաշահումներ են բացահայտվել զինված ուժերի համար հենապատերի կառուցապատման աշխատանքների ընթացքում, մեղադրանք է առաջադրվել կապալառու ընկերության գործադիր տնօրենին։
Այսօր կառավարության շենքի առջև բողոքի ակցիա իրականացրեցին միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար։
Հանրային խորհրդի ձևավորման ավարտական փուլի նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 26-ին, որը վարել է Վազգեն Մանուկյանը։ Խորհրդի անդամները գաղտնի քվեարկությամբ ընտրել են ՀԽ վերջին 15 անդամներին։
Այս Ամանորին ՎիվաՍել-ՄՏՍ-ն անակնկալ է պատրաստել «X» և «Y» կանխավճարային և հետվճարային սակագնային պլանների բաժանորդների համար:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ավարտել է «Արարատյան բակալավրիատ» ծրագրի ուսումնասիրությունը: Նպատակ էր դրվել ուսումնասիրել ծրագրի բովանդակությունը, արդյունքները, մարդկային և կրթական ռեսուրսների զարգացման ընթացքը, ֆինանսական հարցերը, հիմնադրամ-պետություն հարաբերությունների բաց և խնդրահարույց կողմերը։
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը մանրամասնել է նախակրթարաններում հերթագրումները նվազեցնելու նպատակով 2019 թվականին Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած ծրագիրը, դրա իրագործման ընթացքը և սպասվող արդյունքները: Նա հայտնել է, որ նախակրթարաններում հերթագրվածների թիվը ներկայումս 8 հազար է:
Առնվազն 35 դպրոցական է տուժել դեկտեմբերի 27-ին Հնդկաստանի Հիմաչել Փրադեշ հյուսիսային նահանգում տեղի ունեցած վթարից, որտեղ շրջվել է դպրոցական ավտոբուսը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է հունիսի 25-ին Երևանի կենտրոնում գործող ոսկերչական խանութից թանկարժեք մատանի հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Պայթուցիկ սարք է գործել Աթենքի կենտրոնի Կոլոնակիի շրջանում՝ Սուրբ Դիոնիսիոսի եկեղեցու մոտ:
ԱՄՆ-ի կառավարական պատվիրակությունը հունվարի առաջին կեսին կուղեւորվի Պեկին՝ առեւտրական բանակցություններ վարելու Չինաստանի պաշտոնյաների հետ:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի էջում հրապարակել է լուսանկար ինքնաթիռից՝ նշելով, որ մեկնում է Մոսկվա:
Դեկտեմբերի 27-ին, 00.40-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Կապան-Քաջարան ճանապարհի 11-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 32-ամյա Հենրի Զելյաին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
Ճապոնիայում հանցավոր սինդիկատի անդամը եւ նախկին ներդրումային խորհրդատուն մահապատժի են ենթարկվել երկու մարդու սպանության համար, որոնք կատարվել են երեսուն տարի առաջ, ընդամենը 2018 թվականին երկրում ի կատար է ածվել մահվան 15 դատավճիռ:
ՀՀ արդարադատության նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել քննարկում քրեակատարողական հիմնարկներին վերաբերող մի շարք հարցերի շուրջ:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը հրապարակել է Ամանորի եւ Սուրբ ծննդյան առթիվ նախատեսված արարողությունների ժամանակացույցը:
Ինդոնեզիայի ավիացիոն իշխանությունները որոշում են ընդունել՝ փոխել Կրակատաու ժայթքող հրաբխի շրջանում ինքնաթիռների թռիչքների երթուղիները՝ հանրանավերն ուղարկելով անվտանգ գոտիներ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմը խանդավառված է․ բոլորն անխտիր ստացել են 2-ական աշխատավարձ՝ որպես նախատոնական պարգեւատրում։
Հայաստանի Հանրապետությունում ներկայումս դիտվում է գրիպի և սուր շնչառական վարակների բարձրացում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 26-ին Իրաքում ԱՄՆ-ի զինծառայողների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի պատրաստվում դուրս բերել իր զորքերը Մերձավոր Արեւելքի այդ երկրից:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ եթե «Բարգավաճ Հայաստանը» եւ «Լուսավոր Հայաստանը» խորհրդարանի փոխխոսնակի համար թեկնածուներ առաջադրեն, «Իմ քայլը» կքվեարկի ԲՀԿ թեկնածուի օգտին:
Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: