Ինչու է հարկավոր տանձ օգտագործել
Տանձի պարբերական օգտագործումը կարող է դրական ազդեցություն ունենալ առողջական վիճակի վրա: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր տանձը ներառել սննդակարգում:
Օգտակար է նյութափոխանակության համակարգին և աղիներին: Տանձը հարուստ է բջջանյութով, ինչը կարևոր է նյութափոխանակության համակարգի մաքրման համար: Այն նվազեցնում է փորկապության և դիարեայի զարգացման հավանականությունը:
Իջեցնում է զարկերակային ճնշումը: Տանձը մեծ քանակով կալիում է պարունակում, ինչի արդյունքում օգտակար է սրտի առողջությանը: Այն անոթալայնիչ ադեցություն է ունենում, նվազեցնում թրոմբերի առաջացման հավանականությունը: Տանձը դրական ազդեցություն է ունենում նաև արյան շրջանառության վրա, օգնում օրգանները հագեցնել թթվածնով:
Օգնում է ազատվել ավելորդ քաշից: Տանձն ամենացածր կալորիականությամբ մրգերից է: Դրանում պարունակվող բջջանյութը հագեցածության զգացում է հաղորդում:
Օրգանիզմից դուրս է բերում վնասակար նյութերը: Տանձը հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք օգնում են պայքարել տարբեր հիվանդությունների դեմ: Դրանք օրգանիզմից դուրս են բերում ազատ ռադիկալները, որոնք կուտակվում են նյութափոխանակության արդյունքում: Բացի այդ, տանձը հարուստ է A և C վիտամիններով:
Նպաստվում է հյուսվածքների վերականգնմանը, վերքերի ապաքինմանը: Տանձը վիտամին C է պարունակում: Այն կարգավորում է նյութափոխանակությունը, նպաստում վերքերի ապաքինմանը:
Ամրացնում է իմունիտետը: Հակաօքսիդանտներն ու վիտամին C-ն ամրացնում են իմունային համակարգը: Այն օգնում է խուսափել գրիպով, այլ հիվանդություններով հաճախակի հիվանդանալուց:
Լավացնում է արյան շրջանառությունը: Տանձը կարող է բավական օգտակար լինել անեմիայով տառապողների, ինչպես նաև անձանց համար, ում օրգանիզմին չի բավականացնում հանքանյութերի մակարդակը: Այս միրգը մեծ քանակով երկաթ և պղինձ է պարունակում: Երկաթի ու պղնձի բավարար մակարդակը հնարավորություն է տալիս ազատվել հոգնածությունից, մկանային թուլությունից, ներքին օրգանների վատ աշխատանքից:
Օգտակար է սրտին: Տանձը սննդային մանրաթելեր է պարունակում: Որոշ հետազոտությունների համաձայն՝ այն օգնում է իջեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը:
Պայքարում է բորբոքման դեմ: Հակաօքսիդանտներն ու ֆլավոնոիդները հակաբորբոքային ազդեցություն են ունենում, կարող են օգնել թեթևացնել ցավը:
Ամրացնում է ոսկորները: Տանձը մեծ քանակով հանքանյութեր է պարունակում, այդ թվում՝ մագնիում, մանգան, ֆոսֆոր, կալցիում, պղինձ, ինչի շնորհիվ կարող է նվազեցնել օստեոպարոզի առաջացման հավանականությունը:
Օգտակար է մաշկի, մազերի, աչքերի առողջությանը: Տանձը նաև վիտամին A և լյուտեին է պարունակում: Սրանք հակաօքսիդանտներ են, օգնում են պայքարել մաշկի ծերացման և պիգմենտավորման դեմ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը