Բաժիններ՝

Marriott-ը հայտնել է 500 մլն հաճախորդների տվյալների արտահոսի մասին

Ամբողջ աշխարհում Marriott International Inc խմբի հյուրանոցներում իջեւանած 500 մլն մարդու անձնական տվյալները կարող էին հայտնվել չարագործների ձեռքում: Այդ մասին հայտնել է ընկերությունը:

Marriott-ի մամուլի տեղեկագրում ասվում է Starwood ամրագրման համակարգում «տվյալների անվտանգության հետ կապված միջադեպի» մասին: 327 մլն հյուրերի համար տեղեկատվությունը ներառել է անվան տարբեր զուգակցումները, հեռախոսահամարները, անձնագրերի համարները, էլեկտրոնային փոստի հասցեները, փոստային հասցեները, ծննդյան ամսաթվերը եւ սեռի նշումները:

Բացի այդ, հնարավոր է մուտքն առանձին հաճախորդների բանկային քարտերի վերաբերող տվյալներ, թեեւ այդ տեղեկատվությունը պահվում է ծածկագրված տեսքով: Marriott-ը նշում է, որ համակարգի կոտրման մասին ազդանշաններն ստացվել են սեպտեմբերի 8-ին, իսկ նոյեմբերի 9-ին ընկերությունը կարողացել է վերծանել տեղեկատվությունը եւ հասկանալ, թե ինչ ծավալի տվյալների մասին է խոսքը:

Marriott-ի բաժնետոմսերը 5,6 տոկոսով էժանանում են նոյեմբերի 30-ին Նյու Յորքում ընթացող նախնական սակարկություններում: Marriott International ընկերությունն ստեղծվել է 1927 թվականին, այժմ այն 30 բրենդների ներքո ավելի քան 6,7 հազար հյուրանոց է միավորում աշխարհի 130 երկրներում:

Կենտրոնական գրասենյակը գտնվում է Բեթեսդում (ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնի արվարձան): Ընկերության հասույթը 2017 ֆինանսական տարում գերազանցել է 22 մլրդ դոլարը: Բացի սեփական Marriott բրենդից, նրան են պատկանում նաեւ Bulgari Hotels & Resorts-ը, Ritz-Carlton-ը, St. Regis-ը, Sheraton-, Autograh-ը եւ ուրիշներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս