Բաժիններ՝

Որ ֆիլմն է գլխավորել պատմության մեջ առավել ազդեցիկ ֆիլմերի ցուցակը

Թուրինի համալսարանի գիտնականներն իրենց կատարած ուսումնասիրության արդյունքներով կազմել են պատմության մեջ առավել ազդեցիկ ֆիլմերի վարկանիշը: Այն գլխավորել է Լայմեն Ֆրենք Բաումի «Օզ երկրի կախարդը» հեքիաթի էկրանավորումը (1939 թ.):

Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Applied Network Science հանդեսում։ Ինչպես նշել են գիտնականները, սովորաբար ֆիլմի հաջողությունը չափվում է այնպիսի ցուցանիշներով, ինչպիսիք են՝ դրամական մուտքերը կամ պրոֆեսիոնալ կինոքննադատների արձագանքը: Սակայն, հետազոտության հեղինակների կարծիքով, նման չափանիշները կարող են հայտնվել արտաքին գործոնների ազդեցության ներքո, որոնց թվում են՝ գովազդը կամ թրենդները, եւ չեն կարող որոշել ֆիլմի հետագա ազդեցությունը: «Այս հոդվածում մենք առաջարկում ենք ֆիլմերի դասավորման նոր մեթոդ:

Մեր նպատակն է՝ ֆիլմի հաջողությունը չափել, հաշվի առնելով, թե այն որքան է ուժեղ ազդել մյուս այն կինոնկարների վրա, որոնք նկարահանվել են դրա թողարկվելուց հետո ինչպես գեղարվեստական, այնպես էլ տնտեսական տեսակետից»,-ասված է հոդվածում: Իրենց աշխատության մեջ հետոզոտողներն օգտագործել են կինեմատոգրաֆի վերաբերյալ IMDb (Internet Movie Database) տվյալների բազան, որում ներկայացված են աշխարհի 157 երկրների ավելի քան 47 հազար ֆիլմեր: Ուսումնասիրության արդյունքներով, բացի «Օզ երկրի կախարդից», առաջատարների եռյակում հայտնվել են «Աստղային պատերազմները» (1977 թ.) եւ «Պսիխո»-ն (1960 թ.):

Պատմության մեջ առավել ազդեցիկ կինոժապավենների քսանյակում տեղ են գտել նաեւ «Քինգ-Քոնգը» (1933 թ.), «2001 թվական. Տիեզերական ոդիսական» (1968 թ.), «Մետրոպոլիս» (1927 թ.), «Քաղաքացի Քեյնը» (1941 թ.), «Ազգի ծնունդը» (1915 թ.), «Ֆրանկենշտեյն» (1931 թ.), «Սպիտակաձյունիկը եւ յոթ թզուկները» (1937 թ.), «Կասաբլանկա» (1942 թ.), «Դրակուլա» (1931 թ.), «Կնքահայրը» (1972 թ.), «Ծնոտները» (1975 թ.), «Նոսֆերատու սարսափի սիմֆոնիան (1922 թ.), «Որոնողները» (1956 թ.), «Կաբիրիա» (1914 թ.), «Դոկտոր Սթրենջլավը կամ Ինչպես ես սովորեցի չհուզվել եւ սիրեցի ատոմային ռումբը» (1963 թ.) «Քամուց քշվածները (1939 թ.) եւ Սերգեյ Էյնզենշտեյնի ««Պոտյոմկին» զրահանավը» (1925 թ.) ֆիլմերը, հաղորդելէ ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս