Բաժիններ՝

Sony Pictures-ը ֆիլմ է նկարահանելու Սարդ-կնոջ մասին. Deadline Hollywood

Sony Pictures կինոընկերությունը մտադիր է անիմացիոն ֆիլմ նկարահանել Սարդ-կնոջ մասին: Ինչպես հայտնել է Deadline Hollywood պորտալը, կինոնկարը նվիրվելու է երեք սերնդի կանանց, որոնք օժտված են գերուժերով։

Պորտալի տեղեկատվության համաձայն, այդ հերոսներից մեկը կարող է դառնալ Գվեն Սթեյսին կամ Գվեն-Սարդը՝ գործող անձ Marvel-ի աշխարհից: Ֆիլմի սցենարը կգրի Բեք Սմիթը, որպես պրոդյուսեր հանդես կգա Էմի Պասկալը:

Ինչպես սպասվում է, կինոնկարին կմասնակցեն Ավի Արադը, Ֆիլ Լորդը, Քրիստոֆեր Միլլերը եւ Քրիստինա Սթեյնբերգը: Սարդ-մարդը (իսկական անունը՝ Փիթեր Փարքեր) կոմիքսների հեղինակ Սթեն Լիի կողմից ստեղծված հերոսներից է:

Գերհերոսի արկածներն ընկել են մի քանի ֆիլմերի հիմքում, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս