Բաժիններ՝

ՊՍԺ – «Լիվերպուլ». տուրի կենտրոնական խաղին ընդառաջ

Չեմպիոնների լիգայի C խումբը արդարացրեց մահվան խմբի կոչումը: ՊՍԺ- «Լիվերպուլ» խաղը կենտրոնական կլինի ոչ միայն այս խմբի, այլև ամբողջ տուրի համար: Այս թիմերից մեկը խմբային փուլի արդյունքում կարող է հայտնվել Եվրոպա լիգայում:

ՊՍԺ

Չորս տուրերից հետո ՊՍԺ-ն ունի ընդամենը հինգ միավոր: Ֆրանսիայի չեմպիոնը շատ անկայուն երրորդ հորիզոնականում է: «Ցրվենա Զվեզդան», ով խմբի աութսայդերն է, միայն մեկ միավոր է զիջում ֆրանսիացիներին: Սերբական ակումբը միակն է, ում հետ խաղերում Թոմաս Տուխելի սաները տոնել են երկու հաղթանակ:

Չեմպիոների լիգայի խմբային փուլում պայքարը ՊՍԺ-ն սկսեց հենց «Լիվերպուլի» հետ խաղով: Ոչ ոքի ավարտվող խաղի վերջին վայրկյաններին Ռոբետո Ֆիրմինոն ֆրանսիացիներից խլեց սպասվելիք մեկ միավորը:

«Նապոլիի» հետ խաղերը ավարվեցին ոչ-ոքի արդյունքով:

Լիգա1-ում փարիզցիները գործում են 100 տոկոս արդյունավետությամբ և գնդակների ակնհայտ առավելությամբ՝ 46:7:

Այս խաղում հարցականի տակ է ՊՍԺ-ի առաջատարներ Նեյմարի և Մբապեի մասնակցությունը:

«Լիվերպուլ»

«Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայի վերջին եզրափակչի մասնակից և Պրեմիեր լիգայի առաջատարներից մեկն է: Զարմանալի է, բայց շատ վստահ և արդյունավետ ֆուտբոլ խաղացող «Լիվերպուլը» այս մրցաշրջանում արդեն երկու պարտություն ունի: Զարմանալի է նաև այն, որ չնայած կազմում մի շարք աստղային ֆուտբոլիստների առկայությանը՝ Նեապոլում և հատկապես Բելգրադում լիվերպուլցիները պարտվեցին չոր հաշվով:

Ըստ պաշտոնական տվյալների՝ Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն այժմ երկրորդ հորիզոնականում է, սակայն «Նապոլիի» հետ ունի 6-ական միավորներ:
Պրեմիեր լիգայում ևս Յուրգեն Կլոպի թիմը երկրորդն է՝ 33 իմավորով՝ 10 հաղթանակ և 3 ոչ ոքի:

Այս խաղին չեն մասնակցի Ադամ Լալանան և Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը:

Վիճակագրություն և անձնական հանդիպումներ

• ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի բոլոր չորս խաղերում գոլ և՛ խփել է, և՛ բաց է թողել
• «Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայի արտագնա խաղերում չի կարողանում գոլ խփել
• ՊՍժ-ի և «Լիվերպուլի» մասնակցությամբ 3 խաղերում գոլերը խփվել են միայն 71-րդ րոպեից հետո
• Թիմերի միջև կայացած առաջին խաղում հաղթել են անգլիացիները՝ 3:2 հաշվով

Ամբողջ տուրի կենտրոնական խաղում դժվար է ընդգծել ֆավորիտին: Անգլիացիները փորձելու են կոտրել սառույցը և լավ խաղ անցկացնել մրցակցի հարկի տակ, իսկ ՊՍժ-ն ամեն ինչ անելու է փլեյ-օֆֆ դուրս գալու համար:

Պարտությունը այս խաղում թիմերի համար կարող է փլեյ-օֆֆ արժենալ, իսկ Եվրոպա լիգային էլ նվիրել մեկ ֆավորիտ թիմ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս