«Այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը». Սասուն Միքայելյան

«Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում։ Ես չեմ վարանում, չեմ վախենում ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը»,- այսօր Թալինում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Սասուն Միքայելյանը։

Ըստ նրա՝ Արցախյան հաղթանակը մեր ազգի քաջորդիների շնորհիվ էր, սակայն դրա արդյունքը տեսնել չթույլատրեցին նախորդ իշխանությունները. «Մեր ժողովուրդը չհասկացավ մեր հաղթանակի գինը, հետագայում աղավաղվեց ամեն ինչը, մեր ժողովուրդը չպատկերացրեց, թե ինչ մարդիկ ինչի համար գլուխ դրեցին զոհասեղանին»։

Ս.Միքայելյանը նշեց, որ այսօր եկել է ժամանակը՝ փայլուն ապագա գնալու համար, որը պետք է արվի ամեն մի հայորդու ձայնի շնորհիվ։ Նրա խոսքով՝ «քաջնազարները» գնացին, եկել է գյուղացու, քաղաքացու արարելու ժամանակը. «Տարբեր քայլեր են անում սատկած կռիսները, բայց դուք պետք է թույլ չտաք։ Մենք պետք է ամրագրենք թավշյա հեղափոխությունը»։

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս