Բաժիններ՝

Dolce&Gabbana-ի հիմնադիրները չինարենով ներողություն են խնդրել սոցցանցերում ծագած սկանդալի համար

Dolce&Gabbana (D&G) իտալական նորաձեւության տան հիմնադիրները, որն օրերս Չինաստանում հայտնվել է աղմկահարույց սկանդալի կենտրոնում, չին ժողովրդից պաշտոնապես ներողություն են խնդրել դրա առնչությամբ: Ստեֆանո Գաբանայի եւ Դոմենիկո Դոլչեի համատեղ հայտարարության տեսագրությունը հայտնվել է Weibo չինական սոցցանցում՝ D&G-ի պաշտոնական օգտահաշվում։

«Մենք մեծ կարեւորություն ենք տալիս ներողություն հայցող այս հայտարարությանը: Եվս մեկ անգամ ցանկանում խորապես ներողություն խնդրել չին ժողովրդին ամբողջ աշխարհում»,-ասել են մոդելագործները: Ընդ որում նրանք հույս են հայտնել, որ չին ժողովուրդը կների իրենց չինական մշակույթի վերաբերյալ անբավարար գիտելիքների համար: Մեկրոպեանոց տեսանյութի ավարտին նորաձեւության տան հիմնադիրները «ներեցեք» բառը միասին արտաբերել են չինարեն լեզվով՝ խոստանալով, որ նման բան այլեւս չի կրկնվի:

Նոյեմբերի 21-ին Dolce&Gabbana իտալական նորաձեւության տունն ստիպված Է եղել հետաձգել ցուցադրությունը Շանհայում չինական սոցցանցերում սկանդալի պատճառով, որը ծագել էր Ինտերնետում հայտնված ընկերության գովազդային հոլովակի եւ Ստեֆանո Գաբանայի իբր ոչ կոռեկտ արտահայտությունների շուրջ: Ամեն ինչ սկսվեց նորաձեւության տան՝ սոցցանցերում հայտնված տեսահոլովակների հրապարակումից, որոնցում չինացի մոդելը փորձում է պիցցա, սպագետի եւ կանոլի ուտել:

Ընդսմին կադրի հետեւում ձայնը դրա համար փայտիկներ օգտագործելու նրա անհաջող փորձերը մեկնաբանում է այնպիսի արտահայտություններով, որոնք բազմաթիվ չինացի ինտերնետ-օգտատերեր համարել են նվաստացուցիչ եւ նույնիսկ ռասիստական: Ավելի ուշ նորաձեւության տունը հոլովակները ջնջել է Համացանցից: Այնուհետեւ Weibo չինական սոցցանցում հայտնվել են հաղորդագրությունների սքրինշոթեր, որոնք վերագրվում են նորաձեւության տան հիմնադիրներից մեկին՝ Ստեֆանո Գաբանային:

Նամակագրության մեջ նա իբր հայտարարում է, որ տեսանյութը «չինական սոցցանցերից ջնջվել է, քանի որ» իր «գրեսենյակը նույնքան հիմար է, որքան եւ չինացիների մեծ մասը»: Բացի այդ, հաղորդագրությունները, որոնք վերագրվում են մոդելագործին, անվայել գնահատականներ բովանդակում Չինաստանի, նրա մշակույթի, այդ թվում՝ գաստրոնոմիական հակումների վերաբերյալ:

Իտալական նորաձեւության տունը եւ Գաբանան ինքը սոցցանցերում հայտարարել են, որ օգտահաշվի կոտրման զոհն են դարձել: «Instagram-ում իմ օգտահաշիվը կոտրվել էր, իմ գրասենյակն այժմ աշխատում է դրա վրա: Ես սիրում են Չինաստանը եւ չինական մշակույթը: Ես խորապես ներողություն եմ խնդրում տեղի ունեցածի համար»,-ասված է Instagram-ում Գաբանայի հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս