Վերին Լարս տանող ճանապարհահատվածը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար. դեսպանություն
Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ինտենսիվ ձնամաքրման աշխատանքներից հետո Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածն այժմ բաց է մարդատար ավտոմեքենաների համար։ Կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների երթևեկը դեռևս արգելված է։
Ձյան տեսքով տեղումներն այս պահին դադարել են և հավանականությունը մեծ է, որ օրվա ընթացքում բեռնատարների համար ևս թույլատրելի դառնա երթևեկելը։
Ռուսական կողմում առկա է տրանսպորտային միջոցների հերթ։
Հիշեցնենք, Լարսի անցակետ տանող ճանապարհը փակ էր արդեն 3 օր: