Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում. shamshyan.com
Երեկ՝ նոյեմբերի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի բնակիչ 54-ամյա Գագիկ Բաղդասարյանը Ֆանտան գյուղի սկզբնամասում ՎԱԶ-2101 մակնիշի 42 LՍ 642 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել համագյուղացի 61-ամյա Մերուժան Մանուկյանին:
Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը հեռացել է դեպքի վայրից:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Վրաերթ կատարողի տան ավտոտնակում հայտնաբերվել է ավտոմեքենան՝ վրաերթի հետքերով ու ամբողջովին փշրված դիմապակիով: Մինչ ոստիկաններն ավտոմեքենան կտեղափոխեին ոստիկանության Չարենցավանի բաժնի հատուկ պահպանվող տարածք, վարորդ Գ. Բաղդասարյանը ինքնակամ ներկայացավ ոստիկանության Չարենցավանի բաժին:
Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում: