Գիտնականներն ալկոհոլի նկատմամբ հակվածության նոր պատճառ են նշել

ԱՄՆ-ի, Մեքսիկայի եւ Իսպանիայի մի խումբ գիտնականներ եկել են այն եզրակացության, որ կլիմայական պայմաններն ազդում են ոգելից խմիչքների օգտագործման վրա: Այդ մասին հաղորդվում է Hepatology գիտական հանդեսում:

Փորձագետները համեմատել են ալկոհոլի օգտագործման մակարդակը եւ 193 երկրների եղանակային պայմանները՝ օգտագործելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ Օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպության տվյալները:

Հետազոտողների խոսքով՝ որքան խիստ է կլիման, այնքան ավելի շատ են մարդիկ հակված օգտագործելու ալկոհոլային խմիչքներ: Մասնագետները նաեւ հայտնաբերել են, որ ալկոհոլիզմի եւ լյարդի ցիռոզի հետ կապված խնդիրներն անհամեմատ ավելի հաճախ հանդիպում են ցուրտ երկրներում:

Բացի այդ, գիտնականները գտնում են, որ ալկոհոլի օգտագործումը կարող է պայմանավորված լինել տաքանալու կամ «ընկճախտից փախչելու» ցանկությամբ, որն առաջանում է տարվա մեջ ոչ մեծ քանակությամբ արեւոտ օրերի պատճառով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս