«Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված օպերատիվ կապը գործում է անխափան». Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև օպերատիվ կապի համար նախատեսված են հատուկ պաշտոնյաներ Հայաստանում և Ադրբեջանում: Կապն իրականացվում է այդ պաշտոնյաների միջոցով։

«Տեղեկություններն, իհարկե, այդ պաշտոնյաները ստանում են և՛ մեր Զինված ուժերից, և՛ Ադրբեջանի Զինված ուժերից: Կապը մինչ այժմ գործում է անխափան, Դուշամբեի պայմանավորվածությունները գործում են»,- ասաց Դավիթ Տոնոյանը:

Լրագրողի հարցին՝ գործու՞մ է կամ հնարավո՞ր է գործի օպերատիվ կապ Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ առանձին զորամիավորումների կամ հրամանատարների միջև, ինչպես նաև օպերատիվ կապին մասնակի՞ց է արդյոք Պաշտպանության բանակը, Դավիթ Տոնոյանն այսպես պատասխանեց.

«Այդ հարցը մենք բարձարցնում ենք: Միջադեպերի կանխարգելման շատ հզոր միջոց է: Մենք Մինսկի խմբի համանախագահների առջև բարձրացնում ենք ադ հարցը, որ նպատակահարմար է ունենալ նաև այդպիսի կապ։ Նույնը վերաբերում է նաև Պաշտպանության բանակին»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս