
Համաներման կիրառման հիմքով կարճվել է 63 քրեական գործի վարույթ

2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով կարճվել է 63 քրեական գործի վարույթ:
Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն: