
Պատահարի հետևանքով վարորդներից մեկը վիրահատության ժամանակ մահացել է

Նոյեմբերի 10-ին, ժամը 19.50-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 119-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի Պաջերո» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը, հիվանդանոցում, վիրահատության ժամանակ, «ԲՄՎ»-ի 34-ամյա վարորդ Վահե Վարդանյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն։