Մահացել է դերասան Դուգլաս Ռեյնը
                                    Կանադայում կյանքի 91-րդ տարում վախճանվել է դերասան Դուգլաս Ռեյնը: Այդ մասին հայտնել է The Globe and Mail-ը: Նշվում է, որ Ռեյնը 90 տարեկան հասակում բնական պատճառներից մահացել է Սթրադֆորդի արվարձանի հոսպիտալում:
Դուգլաս Ռեյնը Սթրադֆորդի Շեքսպիրյան փառատոնի հիմնադիրն է, որը Կանադայում անցկացվում է 1953 թվականից: Դերասանին ճանաչում է բերել HAL 9000 համակարգչի հնչունավորումը Սթենլի Քուբրիկի «2001 թվական. Տիեզերական Ոդիսական» ֆիլմում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    