Բաժիններ՝

Disney-ը «Աստղային պատերազմների» պրիկվել կնկարահանի իր հոսքային ծառայության համար

Disney կինոստուդիան պատրաստվում է սերիալ նկարահանել, որը կդառնա «Վտարակ-մեկ Աստղային պատերազմներ: Պատմություններ» (2016 թ.) ֆիլմի պրիկվելը, եւ այն ցուցադրել Disney+ հոսքային վիդեոյի սեփական ծառայությունում: Այդ մասին, ինչպես գրում է Reuters գործակալությունը, նոյեմբերի 8-ին հայտնել է ընկերության ղեկավար Ռոբերտ Այգերը։

Disney-ը մտադիր է սերիալի նկարահանումներին ձեռնամուխ լինել հաջորդ տարի. նախագծի համար անվանում դեռեւս չի ընտրվել: Դրա դերակատարներից մեկը կլինի մեքսիկացի դերասան Դիեգո Լունան. սերիալում կցուցադրվեն «Վտարակ-մեկ»-ում նրա մարմնավորած հերոսի արկածները: Այգերի խոսքով՝ շոուում կցուցադրվեն «պատմություններ», որոնք լի են լրտեսությամբ եւ համարձակ փորձերով՝ վերադարձնելու անողոք Կայսրության ճիրաններում հայտնված գալակտիկայի հույսը:

Սերիալի թողարկման ժամկետը ներկայում հայտնի չէ: Ռեժիսոր Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմների» օրիգինալ եռերգությունն ավարտվել է 1983 թվականին: Միայն 1990-ական թվականների վերջին նա որոշեց վերաթողարկել ֆրանշիզան՝ երեք ֆիլմ նկարահանելով այն իրադարձությունների մասին, որոնք նախորդել են առաջին երեք էպիզոդների գործողությանը: 2012 թվականին Լուկասի Lucasfilm («Լուկասֆիլմ») ընկերությունը ձեռք բերեց Disney կինոստուդիան: 2015 թվականին էկրան բարձրացավ «Աստղային պատերազմներ: Էպիզոդ 7-րդ: Ուժի զարթոնքը» ֆիլմը, որին հաջողվեց ավելի քան 2 մլրդ դոլար հավաքել ամբողջ աշխարհում: Անցյալ տարի լույս է տեսել «Աստղային պատերազմներ: Էպիզոդ 8-րդ: Վերջին ջեդայները» կինոնկարը՝ հավաքելով 1,3 մլրդ դոլար: «Վտարակ մեկ: Աստղային պատերազմներ:

Պատմություններ» կինոնկարը, որը թողարկվել է 2016 թվականին, դարձել է օրիգինալ սագայի առաջին սփին-օֆֆը: 2018 թվականին երկրպագուները դիտեցին երկրորդ նման ճյուղավորումը՝ «Հան Սոլո. Աստղային պատերազմներ: Պատմություններ» ֆիլմը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս