
«Իմ անունը չի լինելու որևէ կուսակցության կամ դաշինքի ցուցակում». Իշխան Զաքարյան. armlur.am

Տևական ժամանակ է, ինչ լուրեր են պտտվում, որ ՀՀ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանն ընդգրկվել է այս կամ այն կուսակցության ընտրացուցակում: ArmLur.am-ի հետ զրույցում Իշխան Զաքարյանն ասել է. «Իրականությունը մեկն է` իմ անունը չի լինելու որևէ կուսակցության կամ դաշինքի ցուցակում: Չեմ ունենալու անձնական մասնակցություն այս ընտրական պրոցեսներին: Որպես քաղաքացի ակնկալում եմ ժողովրդի քվեի հաղթանակ և երկրի կայուն զարգացում»: