Բաժիններ՝

«Մեսսին կարող է խաղալ մինչև 40 տարեկան, նա կունենա մտքի արագություն». Խավի

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Խավին, ով այժմ խաղում է Կատարի «Ալ-Սադի» կազմում, խոսել է իր նախկին թիմակից Լիոնել Մեսսի մասին:

«Երբեմն կարծում եմ, որ նա կարող է խաղալ մինչեւ 38, 39, 40 տարեկան: Ի՞նչ ենք կորցնում տարիքի ընթացքում: Արագություն: Նա կունենա մտքի արագություն, Մեսսին անհամեմատելի է: Նա կարողանում է խաղալ ցանկացած դիրքում, որտեղ նա ցանկանում է: Նա անընդհատ շարժվում է դաշտի կենտրոն և արդյունավետ գործում է այնտեղ, նա նաև գիտի՝ ինչպես պաշտպանվել»,- նշել է Խավին Catalunya Radio-ի հետ զրույցում:

Իսպանիայի առաջնությունում Մեսսին խաղացել է 9 խաղերում, որտեղ նա 7 գոլ է խփել և 5 գոլային փոխանցում է կատարել:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս