
«NBA-ը ստիպում է ինձ մոռանալ ֆուտբոլի մասին». Անտուան Գրիզման

«Ատլետիկոյի հարձակվող Անտուան Գրիզմանը պատմել է, որ ֆուտբոլային հանդիպման և NBA-ի խաղի միջև կընտրի բասկետբոլը:
«Ես կընտրեի NBA-ի խաղի դիտումը:
Ինչո՞ւ: Կարծում եմ, որ հարցը իրադարձության մատուցման մեջ է: Ամեն ինչ վերածվում է ամբողջական շոուի, որը նրանք կազմակերպում են խաղից առաջ, ընդմիջումների ժամանակ, այն, թե ինչպես են նրանք ներկայացնում խաղացողներին:
Այս սպորտաձևը ստիպում է ինձ մոռանալ իմ սեփական աշխատանքի՝ ֆուտբոլի մասին»,- Գրիզմանին է մեջբերում ESPN-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը